суббота, 18 мая 2019 г.

Էկոհամակարգեր


1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները:
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից։ Այն բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ,տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Բիոտիկ և աբիոտիկ
փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են  պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները:Դրանք առաջացնում են անօրգանականնյութեր, որոնք էլ իրենց հերթին կարևորագույն նշանակություն ունեն կենդանի օրգանիզմների համար:
Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով,բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ 

2.Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:

Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում Սևանա լիճը, Սևանում ջրի մակարդակը և ջրի որակը փոփոխվում է Սևան թափվող գետերի ջրերի պատճառով: Սևանի կենդանական աշխարհը փոփոխվում է մարդու միջամտություն հետևանքով: Մարդու անխնա վերաբերմունքի պատճառով անհետացման փուլում է գտնվում Սևանի գերիշխող (դոմինանտ) հանդիսացող իշխան և սիգ ձկները:

3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող,էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն ստեղծված համալիրները` արոտավայրերը, անասնապահականտարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Սակայն մարդու միջամտությունը էկոհամակարգում հանգեցնում է և՛ դրական, և՛ բացասական արդյունքների։

4․Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիա- էկոհամակարգի գոյության համար կարևոր պայմաներից մեկը էներգիայի հոսքն է: Հիմնական էնրգիայի աղբյուր է հանդիսանում արևի լույսը, օրգանիզմների մի մասը համարվում են սինթեզողներ(պռոդուցենտներ) իսկ մյուսը Յուրացնողներ (ռեդուցենտներ): Էներգիայի պակասի դեպքում կխախտվի էկոհամակարգի ամբողջականությունը և կարող է այն քայքայվել:

Ֆոսֆոր-Սպիտակուցների սինթեզմանը մասնակցում են ամինաթթուները որտեղ և կարևոր դեր են կատարում ֆոսֆորը և ֆոսֆորային միացություները:Առանց ֆոսֆորային միածություների համապատասխան սպիտակուցներ սինթեզվել չեն կարող որով էլ կխախտվի կենդանի օրգանիզմի գոյությունը:

Ածխածին-Բնության մեջ անընդհատ տեղի է ունենում CO2 և N2-ի շրջապտույտ: CO2 կլանվելով քլորոֆիլի (կանաչ բույսի) կողմից ֆոտոսինթեզ կատարելով առաջանում են օրգանական միացություներ: Կենդանի օրգանիզմներում օրգանական նյութերը քայքայվում են առաջացնելով CO2, ջուր և էներգիա: Ածխածինը կազմում է կենդանի օրգանիզմներում եղած օրգանական նյութերի(ճարպեր,ածխաջրռր,սպիտակուցներ) հիմնական տարը, առանց որի կյանքը գորություն ունենալ չի կարող:

Ազոտ-Օդի ազոտը, որը կազմում է նրա բաղադրության 79% չի յուրացվում ոչ մի բջջում: Ազոտը մտնում է սպիտակուցների բաղադրության մեջ, օրգանիզմների մահանալուց հետո քայքայվում են և հողում առաջացնում այնպիսի ազոտային միացություներ, որը յուրացվում է բույսերի կողմից: Ազոտի միացություները նպաստում են բույսերի նորմալ զարգացմանը, պտղաբերմանը և աճին: Իսկ առանց ազոտի կխախտվեն կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող գործնթացները:

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում


1.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմաններըորքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է։ Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքը առանձնահատուկ է նրանովոր այն ծովերից բավականին հեռու էինչը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցությունԸնդհանրապես ամառվա և ձմեռվա ջերմաստիճանների տատանումները բնութագրվում են նրանովոր Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային էՀանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան էայն գրանցվել է Արարատյան դաշտում:Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան էորը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:

2․ Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ումՆշեք օրինակներ:
ՀՀ-ում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևովհետևաբար այն բերում է մեծ վնասներիՍա չի նշանակում որ բնությունը պետք չէ օգտագործելսակայն պետք է օգտագործել այնպեսոր հնարավորինս չափով քիչ վնաս հասցվի բնությանըՎերամշակման արդյունքում մնացուկներ և թափոններ են գոյանումորոնք աղտոտում են շրջակա միջավայրըՄարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այնԱյդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:

3․ Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսներըՈրքանով են դրանք նպաստում Հայաստանի Զարգացմանը:
ՀՀ-ում կան զգալի չափով բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխոսկիերկաթմոլիբդենցինկարծաթկապարՀայաստանում կան շատ հանքավայրերսակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ով նպաստում Հայաստանի զագացմանըՀայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով:

4․ Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ումՆշեք օրինակներ:
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներՀՀ-ում գործող հանքերի մեծ մասը գտնվում են օտարերկրյա կազմակերպությունների ձեռքում և դա նշանակում էոր շահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրիԱյդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներՀՀ-ում պոչամբարները հիմնականում փակ չենև գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրաԱյդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունըքանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:

5․ Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանըորպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրըԻնչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունըորպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
Ինձ թվում է պետք է Հայաստանը զարգացնել ոչ թե արդյունաբերական ոլորտի շնորհիվ այլ սպասարկման ոլորտիորը բնությանը վնաս չի տա և շատ ավելի օգտակար կլինի Հայաստանի համար: