суббота, 18 мая 2019 г.

Էկոհամակարգեր


1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները:
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից։ Այն բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ,տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Բիոտիկ և աբիոտիկ
փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են  պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները:Դրանք առաջացնում են անօրգանականնյութեր, որոնք էլ իրենց հերթին կարևորագույն նշանակություն ունեն կենդանի օրգանիզմների համար:
Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով,բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ 

2.Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:

Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում Սևանա լիճը, Սևանում ջրի մակարդակը և ջրի որակը փոփոխվում է Սևան թափվող գետերի ջրերի պատճառով: Սևանի կենդանական աշխարհը փոփոխվում է մարդու միջամտություն հետևանքով: Մարդու անխնա վերաբերմունքի պատճառով անհետացման փուլում է գտնվում Սևանի գերիշխող (դոմինանտ) հանդիսացող իշխան և սիգ ձկները:

3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող,էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն ստեղծված համալիրները` արոտավայրերը, անասնապահականտարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Սակայն մարդու միջամտությունը էկոհամակարգում հանգեցնում է և՛ դրական, և՛ բացասական արդյունքների։

4․Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիա- էկոհամակարգի գոյության համար կարևոր պայմաներից մեկը էներգիայի հոսքն է: Հիմնական էնրգիայի աղբյուր է հանդիսանում արևի լույսը, օրգանիզմների մի մասը համարվում են սինթեզողներ(պռոդուցենտներ) իսկ մյուսը Յուրացնողներ (ռեդուցենտներ): Էներգիայի պակասի դեպքում կխախտվի էկոհամակարգի ամբողջականությունը և կարող է այն քայքայվել:

Ֆոսֆոր-Սպիտակուցների սինթեզմանը մասնակցում են ամինաթթուները որտեղ և կարևոր դեր են կատարում ֆոսֆորը և ֆոսֆորային միացություները:Առանց ֆոսֆորային միածություների համապատասխան սպիտակուցներ սինթեզվել չեն կարող որով էլ կխախտվի կենդանի օրգանիզմի գոյությունը:

Ածխածին-Բնության մեջ անընդհատ տեղի է ունենում CO2 և N2-ի շրջապտույտ: CO2 կլանվելով քլորոֆիլի (կանաչ բույսի) կողմից ֆոտոսինթեզ կատարելով առաջանում են օրգանական միացություներ: Կենդանի օրգանիզմներում օրգանական նյութերը քայքայվում են առաջացնելով CO2, ջուր և էներգիա: Ածխածինը կազմում է կենդանի օրգանիզմներում եղած օրգանական նյութերի(ճարպեր,ածխաջրռր,սպիտակուցներ) հիմնական տարը, առանց որի կյանքը գորություն ունենալ չի կարող:

Ազոտ-Օդի ազոտը, որը կազմում է նրա բաղադրության 79% չի յուրացվում ոչ մի բջջում: Ազոտը մտնում է սպիտակուցների բաղադրության մեջ, օրգանիզմների մահանալուց հետո քայքայվում են և հողում առաջացնում այնպիսի ազոտային միացություներ, որը յուրացվում է բույսերի կողմից: Ազոտի միացություները նպաստում են բույսերի նորմալ զարգացմանը, պտղաբերմանը և աճին: Իսկ առանց ազոտի կխախտվեն կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող գործնթացները:

Комментариев нет:

Отправить комментарий