понедельник, 10 июня 2019 г.

Քերականություն

Կետադրիր տրված նախադասությունները
  1. Եվ ժողովուրդը՝ աշխատասեր, բանիմաց, հողին տվեց նախկին քնքշությունը։
  2. Իմ աչքերի առաջ ճանապարհն էր, և փիրուզե հավերժահարսը՝ ծովակը։
  3. Նա մտախոհ դիտում էր. անդորր ջրի մակերևույթը՝ մարմարի նման հարթ և մարմարի նման անշարժ։
  4. Նոր ժամանած տիկինն սկսեց պատմել իր՝ Լեհաստան կատարած այցի մասին։
  5. Ես մոտենում եմ Մխիթարի՝ քաջ զորավարի գերեզմանին, պառկում խոտերի վրա։
  6. Ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
  7. Ոսկանը նայում էր մոմի՝ հոգեվարք ապրող բոցին։
  8. Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով պճնված։
  9. Ալեքսանն այժմ ապրում է միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ։
  10. Մեր տան դիմաց՝ Հռիփսիմեի վանքից ոչ հեռու, զորանոցն էր։
Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։
  1. Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
  2. Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
  3. ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
  4. Գիական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։
ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։ Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց: Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։ Գիտական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։

  1. Կետադրիր տրված նախադասությունները.
  • Ահա երևաց քաղաքի հայրը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
  • Ո՞ւր էիր երեկ՝ ամբողջ օրը։
  • Դիմացը՝ փողոցում, էլեկտրական քոշոր լամպն է։
  • Ձորում՝ Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ։
  • Ես ու որսորդ Անտոնը հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, բռնեցինք անտառի ճանապարհը։
  • Ընդարձակ սենյակը իր տիրոջ՝ քեռի Դավոյին մասին շատ բան էր ասում։
  • Ինքը՝ հայաստանցի Ավետիսն էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
  • Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը՝ տակառի մեջ թրջոց դրած կաշին։
  • Մուխանը, քրտինքը սրբելով, տիրուհուց՝ տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
  • Իբրև զորականի՝ Վարդանին ժողովուրդը սիրում էր։
Կետադրիր տրված նախադասությունները։
  • Հեծվորը Կոստան աղան էր՝ սպիտաիկ ձիու վրա։
  • Վեց շուն ուներ՝ մեկը մյուսից կատաղի։
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
  • Հեծյալները՝ կիսամերկ կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  • Նա գեղեցիկ մի այր էր՝ թախծալի աչքերով։
  • Լաստախելի մոտ, ղեկաթիակը բռնած, կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։
  • Քարաժայռերից մեկի կատարին, կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
  • Շրջադարձի վրա, երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով։
  • Պճնասեր կանայք, հագնված՝ ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
  • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։


***
Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց  յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.
Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Կարդա այսպես.
զկամս - ըզկամըս
զտիկին - ըզտիկին
զՍմբատ - ըզՍմբատ
զՍաթենիկ - ըզՍաթենիկ
լուեալ - լվյալ
իմաստութեան - իմաստության
տեսեալ - տեսյալ
կոչեցեալ - կոչեցյալ
զդայեակն - ըզդայյակն
թուեցեալ - թվեցյալ
յեզր - հեզր
յայտնէ - հայտնե
յղէ - հղե
գետոյն - գետույն
զկոյսն - ըզկույսըն
բիւրս - բյուրս
բիւրուց - բյուրուց
ի կնութիւն - ի կնություն
ի խաղաղութիւն - ի խաղաղություն
իւր - յուր
իւրոյ - յուրո
քաջազգւոյ - քաջազգվո

Բառարան
ուստի՞ - որտեղի՞ց
տացէ - տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելիս)
ի բիւրուց - բյուրերից (տասը հազարներից)
ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց - ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Լրացրու տառերը և կետադրիր։10-րդին

Վարդանը սփրթնեց աչքերը շողացին մռայլ մի ցոլքով և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերջին շունչը:

Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախճիր։ Մատյան գունդը ըն-րկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ևեթ մխրճվեց աջ թևը Սպթնյաց ուղտադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հուծկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ, բայց ոհելից կռիվը։ Թվում էր վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պոռթկում բռնակալների դեմ։

3. Հաշվիր, թե բարդ նախադասությունների կազմում քանի բաղադրիչ նախադասություն կա։ Որոշիր՝ ինչ հարաբերությունների մեջ են այդ բաղադրիչ նախադասությունները (համադասական, թե ստորադասական)։

4. Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրու անուղղակի։
9-եր

1. Սուրենն ասաց ինձ, որ չի առարկում, և այդ մասին հայտնեմ եղբորս:
2. Նա ասաց հորը, որ ինքը տանը կմնա մինչև նա աշխատանքից գա:
3. Սմբատը հարցրեց հյուրին, թե երբ է վերադարձել, և ինչ պետք է անել իրեն օգնելու համար:
4. Դու այն ժամանակ ինձ ասացիր, ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրեն, դու խիղճդ երբեք չես կորցնի:
5. Ոստիկանն ասաց, որ դու քո գործն արդել ավարտել ես, և հիմա ինձ պիտի օգնես:
6. Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ ու քո նկատմամբ,  զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը, հեռանա այստեղից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել:
7. Տանտերն ասաց Սուրենին, այսօրվա ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են, և դրանք զարմացնում են ինձ և իմ հյուրերին:



  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
16

Դեռ ավտոբուս չնստած՝ հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ: Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները: Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը` ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել` արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ՝ ակընդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել: 

Комментариев нет:

Отправить комментарий