Հայոց լեզու, գրականություն

images
Գրերի Գյուտ, Պատմագրություն
IV Դարի վերջերին բավական բարդ իրավիճակ էր ստեղծվել Հայոց թագավորության համար: Մայրենի լեզվով գիր և գրականություն ունենալն ազգապահպան խնդիր էր դարձել, քանի որ հայերեն գրավոր լեզուն կենսական անհրաժեշտություն էր թե´ պետության, թե´ եկեղեցու և դրանով իսկ ներկա ու ապագա սերունդներին դաստիարակելու և կրթելու համար: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայոց լեզվով եկեղեցական գրականության բացակայությունը, առավել ևս Աստվածաշնչի ասորերենով և հունարենով ընթերցումներն անհնարին էին դարձնում ժողովրդի լայն խավերին ծանոթանալու քրիստոնեական վարդապետությանըԱհա այս պայմաններում ասպարեզ են գալիս երկու խոշոր գործիչներ` Մեսրոպ Մաշտոց վարդապետը և Սահակ Պարթև կաթողիկոսը (387-439): Սահակ Պարթևը Հայոց ամենաերկարակյաց ու բազմարդյուն հայրապետներից էր: Նրա աթոռակալության տարիները Հայոց պատմության մեջ որքան նշանակալից էին մշակույթային առումով, նույնքան էլ դժվարին ու ողբերգական էին քաղաքական տեսանկյունից: Սահակ Պարթևի անունը անխզելիորեն կապված է Մաշտոցի և հայ գրերի գյուտի դարակազմիկ իրադարձության հետ: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 361 թ. Տարոնի Հացեկաց գյուղում, ազնվազարմ Վարդանի ընտանիքում: Մաշտոցը Գողթն գավառում քարոզելու ընթացքում այստեղ առավել չափով զգում է հայագիր ու հայալեզու դպության պակասը: Եվ երբ Մեսրոպ Մաշտոցը հայերեն գրերի ստեղծման իր մտադրության մասին հայտնում է Սահակ Պարթևին, վերջինս մեծ հավանությամբ է ընդունում այդ գաղափարը: Կաթողիկոսն ու վարդապետն այս հարցում գտնում են մեկ այլ զորեղ գաղափարակից` թագավոր Վռամշապուհին, և ձեռնարկում հայերեն գրերի ստեղծման գործը: Միջագետք գնալուց, որոնումներից, պրպտումներից ու ստեղծագործական տքնաջան աշխատանքից հետո` 405 թ., Մեսրոպ Մաշտոցն աստվածային հայտնությամբ ստեղծում է հայերեն այբուբենը: Սահակ Պարթև կաթողիկոսի ու Վռամշապուհ արքայի անվերապահ աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը Վաղարշապատի անդրանիկ հայագիր դպրոցը բացելուց հետո բազմաթիվ այլ դպրոցներ է բացում Հայաստանի զանազան վայրերում և երկրով մեկ ծավալում հայոց գրերի ու մայրենիի ուսուցումը: Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն իրենց առավել ուշիմ ու շնորհալի սաներին ուղարկում են Միջագետք, Հունաստան, Եգիպտոս` ուսումնառության: Նշանակալից էր նաև մեծ լուսավորիչների ծավալած թարգմանչական գործունեությունը: Նրանց սաների` Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու, Եզնիկի ու Կորյունի գլխավոր գործը Աստվածաշնչի թարգմանությունն էր, որը բնագրի հարազատության ու անաղարտության շնորհիվ կոչվեց «թագուհի թարգմանությանց»: Նույն շրջանում թարգմանվեցին եկեղեցու հայրերի երկեր, կրոնածիսական գրքեր: Գրերի գյուտին անմիջապես հետևեց հայ գրականության ոսկեդարը: Թարգմանվեցին աստվածաբանական, մեկնողական, ջատագովական, հակաճառական, վարքաբանական, պատմագիտական բազմապիսի աշխատություններ:




2018-2019
Գրողներ
Հովհաննես Թումանյան (Թմբկաբերդի առումը, Փարվանա )
Եղիշե Չարենց
Վահան Տերյան
Մուշեղ Իշխան

Քանդակագործներ
Էդուարդ Տեր-Ղազարյան
Վիգեն Ավետիս

Քերականություն
Լրաքաղեր


Թարգմանություններ
Թարգմանական ուսումնական նախագիծ- http://merik5.blogspot.com/p/blog-page_24.html

  

Комментариев нет:

Отправить комментарий