Էկոլոգիա

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

1․ Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է։ Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքը առանձնահատուկ է նրանով, որ այն ծովերից բավականին հեռու է, ինչը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցություն: Ընդհանրապես ամառվա և ձմեռվա ջերմաստիճանների տատանումները բնութագրվում են նրանով, որ Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում:Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:

2Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
ՀՀ-ում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, հետևաբար այն բերում է մեծ վնասների: Սա չի նշանակում որ բնությունը պետք չէ օգտագործել, սակայն պետք է օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնաս հասցվի բնությանը: Վերամշակման արդյունքում մնացուկներ և թափոններ են գոյանում, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը: Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:

3Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները: Որքանով են դրանք նպաստում Հայաստանի Զարգացմանը:
ՀՀ-ում կան զգալի չափով բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան շատ հանքավայրեր, սակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ով նպաստում Հայաստանի զագացմանը: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով:

4Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներ: ՀՀ-ում գործող հանքերի մեծ մասը գտնվում են օտարերկրյա կազմակերպությունների ձեռքում և դա նշանակում է, որ շահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրի: Այդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները հիմնականում փակ չեն, և գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:

5Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
Ինձ թվում է պետք է Հայաստանը զարգացնել ոչ թե արդյունաբերական ոլորտի շնորհիվ այլ սպասարկման ոլորտի, որը բնությանը վնաս չի տա և շատ ավելի օգտակար կլինի Հայաստանի համար:






Էկոհամակարգեր
1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները:
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից։ Այն բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ,տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Բիոտիկ և աբիոտիկ
փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են  պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները:Դրանք առաջացնում են անօրգանականնյութեր, որոնք էլ իրենց հերթին կարևորագույն նշանակություն ունեն կենդանի օրգանիզմների համար:
Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով,բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ 

2.Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:

Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում Սևանա լիճը, Սևանում ջրի մակարդակը և ջրի որակը փոփոխվում է Սևան թափվող գետերի ջրերի պատճառով: Սևանի կենդանական աշխարհը փոփոխվում է մարդու միջամտություն հետևանքով: Մարդու անխնա վերաբերմունքի պատճառով անհետացման փուլում է գտնվում Սևանի գերիշխող (դոմինանտ) հանդիսացող իշխան և սիգ ձկները:

3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող,էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն ստեղծված համալիրները` արոտավայրերը, անասնապահականտարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Սակայն մարդու միջամտությունը էկոհամակարգում հանգեցնում է և՛ դրական, և՛ բացասական արդյունքների։

4․Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիա- էկոհամակարգի գոյության համար կարևոր պայմաներից մեկը էներգիայի հոսքն է: Հիմնական էնրգիայի աղբյուր է հանդիսանում արևի լույսը, օրգանիզմների մի մասը համարվում են սինթեզողներ(պռոդուցենտներ) իսկ մյուսը Յուրացնողներ (ռեդուցենտներ): Էներգիայի պակասի դեպքում կխախտվի էկոհամակարգի ամբողջականությունը և կարող է այն քայքայվել:

Ֆոսֆոր-Սպիտակուցների սինթեզմանը մասնակցում են ամինաթթուները որտեղ և կարևոր դեր են կատարում ֆոսֆորը և ֆոսֆորային միացություները:Առանց ֆոսֆորային միածություների համապատասխան սպիտակուցներ սինթեզվել չեն կարող որով էլ կխախտվի կենդանի օրգանիզմի գոյությունը:

Ածխածին-Բնության մեջ անընդհատ տեղի է ունենում CO2 և N2-ի շրջապտույտ: CO2 կլանվելով քլորոֆիլի (կանաչ բույսի) կողմից ֆոտոսինթեզ կատարելով առաջանում են օրգանական միացություներ: Կենդանի օրգանիզմներում օրգանական նյութերը քայքայվում են առաջացնելով CO2, ջուր և էներգիա: Ածխածինը կազմում է կենդանի օրգանիզմներում եղած օրգանական նյութերի(ճարպեր,ածխաջրռր,սպիտակուցներ) հիմնական տարը, առանց որի կյանքը գորություն ունենալ չի կարող:

Ազոտ-Օդի ազոտը, որը կազմում է նրա բաղադրության 79% չի յուրացվում ոչ մի բջջում: Ազոտը մտնում է սպիտակուցների բաղադրության մեջ, օրգանիզմների մահանալուց հետո քայքայվում են և հողում առաջացնում այնպիսի ազոտային միացություներ, որը յուրացվում է բույսերի կողմից: Ազոտի միացություները նպաստում են բույսերի նորմալ զարգացմանը, պտղաբերմանը և աճին: Իսկ առանց ազոտի կխախտվեն կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող գործնթացները:



Բնական աղետներ․ Երկրաշարժեր

1.  Ձեր ցանկությամբ ներկայացրեք որեւէ բնական աղետ:

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը hիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ ։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույնփիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։

2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը,հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի դասակարգվում են երկու խմբերի.
·         Բնական երկրաշարժեր
·         Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր,երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժերը կապված են մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։

3. Ինչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Երկրաշարժերի արդյունքում մարդկային կորուստներ է լինում, ավերածություններ, և որոշ ժամանակով խախտվում է տվյալ վայրի էկոհամակարգը:

4. Ինչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:

Ինձ թվում է աղետների դեմ պայքարելը անօգուտ է, քանի որ դրանք բնական երևույթներ են, և խուսափել հնարավոր չէ։



Կարմիր Գիրք. Կենդանիներ

Մթնշաղային կապտաթիթեռ
Մթնշաղային կապտաթիթեռը կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Հանդիպում են Եվրոպայում, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր, Փոքր Ասիայում, Կովկասում, Անդրկովկասում: Հայաստանում հայտնի է ոչ շատ տեղերից՝ Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ), Սեմյոնովկա և Շորժա գյուղերից (Գեղարքունիքի մարզ) և Ծաղկաձորից (Կոտայքի մարզ):
Ապրում են մարգագետիններում, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներում՝ 2000-2300 մ ծովի մակարդակից բարձր։
Ընդհատված արեալով, ոչ բարձր թվաքանակով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ: Վտանգման հիմնական գուծոններն են հանդիսանում հողերի հերկումը, կերաբույսի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձը, անասունների գերարածեցումը, ինքնաթիռներով անտառային տարածքների թունաքիմիկատներով մշակումը։


Կարմիր Գիրք. Բույսեր



Թեզիում փռված
Սանտալազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Փռված ճյուղավորված ցողուններով, առանց թխակապույտ փառի բազմամյա խոտաբույս է: Տերևները բարակ են և գծային: Ծաղկաբույլը բարակ եզրային ճյուղիկներով պարզ ողկույզ է: Ծաղիկները համարյա նստադիր են և մանր: Ծաղկապատը սպիտակավուն է և լայն բաժականման:
Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Սևանի լեռնանցք և Մարգահովիտ գյուղի շրջակայք): Տեսակը աճում է նաև Կովկասյան Գլխավոր լեռնաշղթայի վրա, Դաղստանում, Կենտրոնական Անդրկովկասում, Արցախում և Զուվանդում:
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-2100 մ բարձրությունների վրա, ենթալպյան մարգագետիններում և անտառների եզրերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին:
Վտանգված տեսակ է: Կովկասի էնդեմիկ է: Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր:


Կարմիր Գիրք. Թռչյուններ
                                                             Ճախրուկ
Ճախրուկը քարադրների ընտանիքին պատկանող թռչուն է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Կղզյակային տարածվածություն ունի Վոլգայի աջափնյա տփաստանային և կիսաանապատային շրջաններից՝ մինչև Զայսանի գոգվածք և Տարբագատայի Չելիկտինյան հովիտ արևելքում։ Չուի ժամանակ հանդիպում է Ղազախստանում, Միջին Ասիայում, Ուկրաինայում և Անդրկովկասում։ Ձմեռում է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Իրանում, Իրաքում, Հյուսիսարևմտյան Հնդկաստանում և Պակիստանում։ Հայաստանում եզակի առանձնյակներ նկատվել են Արաքս գետի հովտում և Գեղամա լեռնաշղթայի լեռնատափաստաններում:
Ապրելավայրերը ուսումնասիրված չեն։ Բնադրում են խմբերով, ապրիլի երկրորդ կեսին, դնում են 4 ձու, թխսումը տևում է 25 օր։ Հայաստանում չի բնադրում:

Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է։ Թվաքանակի և դրա փոփոխման միտումների վերաբերյալ տվյալներ չկան։ Վտանգման հիմնական գործոններից է սակավաթիվ լինելը:

Բնական աղետներ
1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տարբեր ձևերով և հիմնականում կապվել է  կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի«մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամերկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույնփիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն,սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։
2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
·         Բնական երկրաշարժեր
·         Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնականշարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր,երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով  հասկանում ենք այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյուններիհետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղերկրաշարժի համար։
3. Ինչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Երկրաշարժերի արդյունքում տեղի են ունենում ավերածություններ, մարդկային կորուստներ և խախտվում է տվյալ վայրի էկոհամակարգը:
4. Ինչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:

Իմ կարծիքով աղետներից ընդհանարպես խուսափել հնարավոր չէ, քանի որ դրանք բնական երևույթներ են:

ՀՀ էներգետիկա


1.       Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը


Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունըսպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի Հանրապետության էներգետիկան ունի երկրի համար մեծ նշանակություն: Էներգետիկական ոլորտը մեծ ժառանգություն է ստացել Սովետական Միությունից,սակայն՝ անկախացումից հետո բազմաթիվ պետական ինֆրակառուցվածքների վաճառումից և թալանումից զերծ չմնացին նաև էներգետիկ ոլորտը: 

2.       Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան


ՀՀ-ում էներգիան ստանում են տարբեր աղբյուրներովՀՀ-ի էներգիայի ամենամեծ աղբյուրը դա Մեծամորի ատոմակայանն էայն ապահովում է ՀՀ էներգիայի մոտ 40%-ը (90-ականների կանգնեցումիցթալանումից և վաճառքից առաջ՝ 80%-ը): Այն կառուցվել է 1979 թ., ապահովում է երկրի էներգիայի մոտ 29%-ըԱտոմակայանի աշխատանքի համար անհրաժեշտ է միջուկային վառելիքորը բերվում է Ռուսաստանի Դաշնությունիցօդային տրանսպորտովՀՀ-ում գործում են Երևանի ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ըորոնք ապահովում են էներգիայի մոտ 42%-ըՋԷԿ-երը ապահովում են ՀՀ էներգիայի մոտ   30%-ըՕգտագործվում է Հրազդան և Որոտան գետերի համարյա թե ամբողջ պոտեցիալը

3.       Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա :

Շրջակա միջավայրի վրա ամենաքիչ ազդեցությունը թողնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրներըորոնք սակայն Հայաստանում կազմում են փոքրամասնությունՍկսենք ՋԷԿ-երիցՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոններիորոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեսքովԱշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններհամարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներՋԷԿ-էրը անընդհատ ավելացնում են ածխածնի քանակը:

4.       Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:

Այլընտրանքային էներգիան ունի հիմնական երկու ճյուղերՃյուղերից մեկը դա արևային էներգիայիստացումն էսակայն հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները կարող ենք ասել, որ հայաստանում արևային էներգիա ստանալը այդքան էլ հեշտ չէՄյուս հիմնական ճյուղը դա հիդրոէլեկտրոկայանների կառուցումն ու շահագործումն էԿարող ենք ասել, որ հիդրոէներգետիկայի մասով մենք բավականին հաջող գործունեություն ենք ծավալում և լավ ցուցանիշների ենք հասելՀայաստանը հիդրոէլեկտրաէներգիայի առումով վերջին 15 տարիների ընթացքում հարևան երկրների համեմատ`բավականին առաջատար դիրքերում է գտնվումԱյսօր Հայաստանում կան ավելի քան 140 փոքր հիդրոէլեկտրակայաններորտեղ բավականին մեծ հզորություններ են ստացվելմեր հիդրոէլեկտրակայաններն արդեն 160-170 մեգավատտտեղակայված հզորության ենորոնք տարեկան արտադրում են միջինում մինչև 400 մլն ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա:

             5.    Ինչպե՞ս կարելի է խնայել էներգիան (տանըդպրոցում և այլուր)

Էներգիան կարելի է խնայել քիչ օգտագործելով: Ամենաքիչ էլեկտրաէներգիա սպառում են ժամանակակից պլազմային և LCD հեռուստացույցները: Նույնը վերաբերում է նաև համակարգչի մոնիտորներին: Նոր մոդելի հեռուստացույցներն ունեն էկոնոմ ռեժիմ, որը հնարավորություն է տալիս տարեկան մինչև 130-135 կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել: Ոչ բոլորը գիտեն, որ վարդակի մեջ թողած լիցքավորման սարքն էլեկտրաէներգիա է սպառում նույնիսկ հեռախոսն անջատելուց հետո: Եթե լիցքավորիչը մնում է վարդակի մեջ, սպառվող էներգիայի մինչև 95%-ը զուր կորչում է:


Մեր շրջակա միջավայրը



  1.     Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը
    Մենք այդքան էլ մաքուր միջավայրում չենք ապրում, քանի որ շրջակա միջավայրը անընդմեջ աղտոտվում է: Օրինակ՝ աղբով, պլաստմասե թափոններով, պոլիեթիլենով և այլն:

    2.       Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
    Մեր շրջակա միջավայրը ազդում է մեր առողջության վրա: Օրինակ, եթե խմելու ջուրը կամ օդը աղտոտված է լինում մարդու մոտ ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ: Իսկ թափված աղբը ոչ միայն մարդու աչքին տհաճ է նայվում և վատ հոտ է գալիս, նաև, երբ մեծ քանակությամբ աղբը երկար ժամանակ մնում է, դրանից կարող է առաջանալ խոլերա հիվանդություն:

    3.       Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
    Պետք է ուժեղացնել հսկողությունը ոստիկանության կողմից և գետնին աղբ թափելու համար սահմանել տուգանք, պետք է կառուցել աղբի վերամշակման գործարաններ և պետք է ամեն քայլափոխին դնել աղբարկղեր, քանի որ մեր քաղաքում աղբարկղերը շատ քիչ են: Նաև ամեն մարդ պետք է ինքը գիտակցի, որ պետք չէ աղբը գցել գետնին և Երկիրը տանել կործանման, բայց ոնց երևում է հայերի մեծ մասը չի գիտակցում և չի հասկանում այդքանը:

    4.       Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
    Ես իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին միշտ ասում եմ, որ պետք չէ աղբը գցել գետնին, այլ պարզապես պետք է չալարել, երկու քայլ անել դեպի աղբարկղը և աղբը գցել այնտեղ: Եվ փորձում եմ ինքս պահպանել շրջակա միջավայրը:


Օդի աղտոտվածությունը Հայաստանում

   

Կյանքի համար շատ կարևոր է մաքուր օդը, եթե մաքուր օդ չկա մենք կարող ենք ամեն տեսակ հիվանդություններով վարակվել՝ բրոնխիտով, տարբեր ալերգիաներով, մաշկային հիվանդությունններով, և նույնիսկ կարող են աչքերի հետ կապված խնդիրներ առաջանալ: 





Օդի աղտոտվածությունը խլել է 800,000 մարդու կյանք



Clean Air Asia էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտ
վածության պատճառով յուրաքանչյուր տարի Ասիայում մահանում է 800.000 մարդ: Սակայն էկոլոգիական խումբը տեղեկացնում է, որ օդի աղտոտվածության նման ցուցանիշները կհանգեցնեն մարդկանց մահացության մակարդակի բարձրացումը: 

Ozmle.net կայքը հայտնում է, որ օդի արագ աղտոտման պատճաը էներգիայի օգտագործման և տրանսպորտային արտանետումների քանակի աճն է: 

10 փաստեր աղտոտվածության վերաբերյալ, գիտնականների կողմից բացահայտված

Փաստ 1 
Մեր մոլորակի արագ աղտոտումը սկսվեց արդյունաբերական հեղափողությունից: 
Փաստ 2
Ջրի աղտոտման հիմնական պատճառը արդյունաբերությոյւնն է: Խնիդրն այն է, որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են: 
Փաստ 3
Կայուղու ջրերը հիմնական աղտոտիչներն են, որոնք լցվում են գետերը և ջրային այլ տարածքներ: Հաշվարկել են, որ ամեն տարիառաջանում է 4 միլիարդ տոննա արդյունաբերական աղբ:
Փաստ 4
Ջրի աղտոտման պատճառով մահանում է մոտ 15.000 մարդ: 
Փաստ 5
Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի և հողի աղտոտվածությանը:
Փաստ 6
Զարգացող երկրներում աղտոտվածությունը ավելի վատ վիճակում է, քան զարգացած երկրներում, քանի որ զարգացող երկրները չունեն բավական միջոցներ աղտոտվածության խնդիրները լուծելու համար: 
Փաստ 7 
Սմոգը օդի աղտոտվաության ամենավատ տեսակն է: Այն հիմնականումառաջանում է հանածո վառելիքի գործարանների գործունեության հետևանքով: 
Փաստ 8
Տան օդի աղտոտվածությունը շատ ավելի մեծ խնդիր է: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ տան ներսում օդի աղտոտվածությունը ավելի շատ մահացություններ է առաջացնում:  
Փաստ 9
Վերականգնվող էներգիան շրջակա միջավայրի աղտոտվածության կանգնեցման հիմնական միջոցն է:
Փաստ 10
Աղմուկը աղտոտվածության տեսակներից է: Ներկայումս այն անտեսում են, չնայած այս տեսակը ևս մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, հատկապես՝ օվկիանոսերում: 



Էներգակիրներ



  1. Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազ-Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև  օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:
Նավթ-Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:
Ածուխ-Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:
  1.  Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:  

Էներգիայի այլընտրանքային աղբյուրները վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիաներն են: Ամեն 20 րոպե երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած էներգիային, բայց մարդկությունը շատ քիչ քանակությամբ էներգիա է կարողանում վերձնել այդ էներգիաից: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր: ՋԷԿ-երը աշխատանքի ընթացքում մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, որը վերջում վերադարձնում են այնտեղ որտեղից, որ վերցրել էին, բայց ջրի հետ միասին հսկայական ջերմություն, որը առաջացնում է ջերմային աղտոտում:
Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3×106 ագամ մեծ է, քան պայմանական օրգանական վառելիքինը: Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը: ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ վիճակում գտնվելու դեպքում շրջակա միջավայր արտանետումներ չեն լինում, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են  իրենց բացասական հետևանքները բնության վրա: Լուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների ջրածածկման:



Ջրոլորտ











1.Ինչպիսի՞ ջուր ենք խմում մենք:

Գոյություն ունենք երեք տեսակի ջրեր, դրանք են`

1. Ծորակի ջուրՀայաստանի ծորակներից եկող ջուրը շատ ավելի լավն է քան շատ ու շատ երկրների ջրերը։ Ասեմ ավելին, այն գրեթե իդեալական է։ Մեր օրերում խմելու ջուրը կանգնել է մեծ խնդրի առաջ: Շատ երկրներ նույնիսկ չունեն խմելու ջուր և ստիպված են օգտվել այլըտրանքից: Ջուրն էլ շատ թանկ է և անհրաժեշտ: Սակայն մենք միակ երկրներից ենք, որտեղ կարող ենք ծորակը բացել և ջուրը առանց տհաճության զգացումի:

2.Շշալցված ջուր-Հայաստանում շատերը օգտագործում են շշալցված ջուր, չնայած նրան, որ շշալցված խմելաջրի որակի ստուգում չի կատարվում, չնայած ժամանակին կատարվել է, բայց համաձայն Կառավարության 2009թ.-ի մայիսի 29 թիվ 594 Ն որոշմամբ հունիսի 1-ից մինչև 2011թ.-ի հունվարի մեկը դադարեցվում է մանր ու միջին ձեռնարկություններում վերահսկողությունը՝ արտադրությունը խթանելու համար: Նաև խմելաջրի պլաստիկ շշերը անթիվ-անհամար քանակությամբ հայնվում են աղբանոցում՝ առաջացնելով բնապահպանական վտանգ:
3.Ֆիլտրացված ջուր-Ֆիլտրացված ջուրը արագ առաջընթաց է ապրում նաև Հայաստանում։ Արդեն շատ–շատերը գնել են բնակարանային ֆիլտրներ, որոնցից օգտվելը շատ հեշտ է, պարզապես պետք է սովորական ջուր լցնել ֆիլտրի վերևի հատվածը և սպասել մինչևվ ջուրը ֆիլտրացվի. դա տևում է շատ քրիչ ժամանակ։ 
2.   Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը

Բոլոր հիվանդությունների 80%-ի պատճառն է աղտոտված ջրի օգտգործումը: 5000000 նորածին երեխա ամեն տարի մահանում է այն հիվանդություններիցորոնք առաջացել են այն ջրի պատճառովորը խմել են իրենց մայրերը։ Անհանգստացնող վիճակագրությունը մեզ էներկայացրել է Առողջապահության միջազգային կազմակերպությունը։ Այդ ամենը սկսվում է՝ ջրային ռեսուրսների ոչռացիոնալ օգտագործումիցհատկապես զարգացած արդյունաբերական երկրներում բերում է բնական հավասարակշռության խախտմանըգետերիլճերիստորերկրյա ջրերի և համաշխարհային օվկիանոսիաղտոտմանը։
    
3.  Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:

Ջուրը որը մենք խմում ենք, պետք է անպայման մաքուր լինի: Հիվանդությունները, որոնք փոխանցվում են աղտոտված ջրի միջոցով, առաջացնում են առողջական լուրջ խնդիրներ, հաշմանդամություն և բերում է մեծ քանակությամբ մարդկանց զոհերի` հատկապես երեխաների: Աղտոտված ջուրը կարող է պատճառ դառնալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են` տիֆը, դիզենտերիա, խոլերա, ստամոքսային ինֆեկցիա, բրուցելյոզ և այլն:       

4.  Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:

Մաքուր ջուրը այն երեք հիմնական տարրերից է, որի վրա է հիմնվում մեր կյանքը (ջուր, սնունդ, օդ): Ջուրը մաքրելու հիմանական միջոցներից է ֆիլտրերի տեղադրումը: Մեծ արդյունաբերական գործարանները տեղադրում են նման ֆիլտրեր իրենց ջրատար խողովակների վրա: Կան նաև այլ մեթոդներ. Իոնային, ուլտրամանուշակագույն, դիստիլացիոն  մաքրումներ, որոնք ցավոք շատ թանկարժեք են և չեն կարող   իրականցվել մեծ քանակներով: Ամենակարևորըոր ջրոլորտը մարդուկողմից չաղտոտվի:

5. Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո: 

Եթե մարդիկ չաղտոտեն ջրոլորտը, ապա 50 տարի հետո այն հիանալի կլինի: Իսկ եթե աղտոտվի ամենը կմահանա՝ մարդիկ, բնությունը և այլն: 

Մթնոլորտ





Մթնոլորտի շերտերը. 

 1.ներքնոլորտ 2. վերնոլորտ, 3. միջնոլորտ, 
4. ջերմոլորտ, 5. արտաքին ոլորտ
Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:
 Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: 
Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների (հրաբըխային գործունեություն, արեգակնային անդրամանուշակագույն ճառագայթում, մթնոլորտի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիաներ և այլն) ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում,  որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:
Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:
Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից: 
Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:
Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի: 
Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն:  Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:
Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը: 
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:


                                                                Էկոլոգիա


1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ <<Էկոլոգիա>> գիտությունը:

Էկոլոգիական գիտելիքները սովորեցնում են մեզ հնարավորինս քիչ աղտոտել բնությունը: Նրանք տալիս են մեզ նախնական պատկերացում երկրագնդի և նրան սպառնացող վտանգների մասին:

2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը, և ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Մարդկությունը զարգացման ճանապարհին, բնության դերը մարդկության զարգացման վրա:

Երկրագնդի բնակչությունը հիմանականում քաղաքաբնակ է, քիչ են կանաչ տարածքները, կա օդի աղտոտման խնդիր: Մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում, որին նպաստում է մի շարք գործոնները: Առաջինը տրանսպորտն է, ավելի կոնկրետ տրանպորտային միջոցների արտահանած ծուխը, որը աղտոտում է մթնոլորտը: Երկրորդ քիմիական գործարաններն են, կամ հասարակ այրման պրոցեսը, որը զարգացնում է արդյունաբերությունը, փոխարենը աղտոտում մթնոլորտը: Զարմանալի է, բայց հասարակ ծխախոտի ծուխը ևս կարող է լինել օդի աղտոտման պատճառ: Մեծ խնդիր է նաև կանաչ տարաքծների բացակայությունը, անխնա ծառահատումները աղետալի հետևանքների կարող են հանգեցնել: Քաղցրահամ ջրի անխնա օգտագործումը, բերում է քաղցրահամ ջրի որակի վատացման: Մի խոսքով մարդը իր կամքից անկախ, շատ հաճախ անգիտակցաբար աղտոտում է շրջակա միջավայրը: Շրջակա միջավայրը աղտոտվում է մարդկանց անհետևողականության պատճառով: Մարդը զարգանում է որպեսզի կարողանա բացահայտել բնությունը, և հնարավորինս շատ օգտնվել նրա բարիքներից, հետևաբար գիտության զարգանալուն զուգընթաց մեծանում է նաև բնության շահագործումը: Եթե չլիներ բնությունը չէր լինի և մարդը, իսկ եթե չլիներ մարդը զարգացում չէր լինի:

3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Որպեսզի հնարավորինս քչանա մարդու միջամտությունը բնության վրա անհրաժեշտ է պետական մոտեցում և իհարկե բարեխղճություն բոլոր քաղաքացիների մեջ: Խնդիրը լուրջ է և նրա լուծումը պետք է լինի պետական մակարդկի: Պետք է սահմանել օրենքներ բնության պահպանության համար, իսկ դրանք խաղտողների համար տուգանքներ: Պետք է արքելել բնության աղտոտում, մեծ քանակությամբ ծառահատումները, բնության բարրիքների անխնա շահագործումը, կենդանական տեսակների որսը: Իհարկե ոչ մի օրենք չի կարող վիճակը փրկել եթե յուրաքանչյուր մարդ չգիտակցի, որ վնաս է պատճառում երկրագնդին և տարիներ անց կարող է բախվել մեծ էկոլոգիական խնդիրների:


4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում

Իմ կարծիքով ապագայում բնության օգտագործումը կնվազի: Գիտությունը առաջ կգնա: 

Комментариев нет:

Отправить комментарий