Մայիսյան 10-րդ հավաք

 Հայոց լեզու 《Շարադրություններ》                                                    
                                                        

 Անձրևից հետո......

Ես շատ եմ սիրում անձրևը , բայց միայն արևային: Երբ ոչ արևային անձրև է գալիս, ես տխրում եմ, որովհետև սկսում է եղանակը ցրտել: Իմ կարծիքով անձրևը մարդկանց տրամադրությունը գցում է: Անձրևից հետո ծիածանն է դուրս գալիս և գեղեցկացնում է բնությունը: Միշտ երբ անձրև է գալիս, ես սպասում եմ, թե երբ է անձրևը կտրվելու և դուրս գալու շողշողուն, ուրախ, փայլուն արևը, կապույտ երկինքը: Երբ են ծաղկելու բուրավետ ծաղիկները, ծառերը, երբ է եղանակը տաքանալու: Երբ անձրև է գալիս, մեկ-մեկ դուրս եմ գալիս բակ և սկսում եմ ուրախանալ: Սիրում եմ, որ անձրևը ինձ թրջում է: Եվ վերջապես անձրևից հետո սիրում եմ լսել թռչունների ծլվլոցը: 

Ձոն հայրենիքիս

Իմ հայրենիքը իմ դպրոցն է, իմ տունն է, իմ շրջապատն է և այլն: Սկսենք իմ դպրոցից: Դպրոցում ես ինձ լավ եմ զգում, ինձ համար բոլոր դասերը շատ հետաքրքիր են անցնում: Դպրոցում ես գիտելիք եմ ստանում: Դպրոցը դարձել է իմ երկրորդ տունը: Իմ հայրենիքը իմ տունն է, իմ ընտանիքը, որովհետև իմ ընտանիքի անդամները իմ հարազատներն են, նրանք ինձ շատ մոտիկ են: Ամեն օր ես նրանց կողքին եմ: Իմ հայրենիքը նաև իմ շրջապատն է: Իմ շրջապատը իմ ընկերներներն են: Ամեն օր ես իմ ընկերուհիների հետ շփվում եմ, խաղում եմ: Մի խոսքով, իմ հայրենիքը շատ մեծ է: Իմ հայրենիքը իմ Հայաստանն է: Սիրուն է իմ երկիրը: Եղել եմ շատ գյուղերում, տեսել եմ քանդված եկեղեցիներ, սար եմ բարձրացել: Սիրուն են դաշտերը, անտառները, բարձր ու ձյունոտ են սարերը, խշխշում են գետերը, առավոտ շուտ ծլվլում են ծտերը, օդը մաքուր է ու սառը: Սիրում եմ իմ հայրենիքը և ուզում եմ, որ հայրենիքում մարդիկ ուրախ լինեն:


Իմ վաղվա աշխարհը

Ես ցանկանում եմ, որ վաղվա աշխարհը անցնի շատ հետաքրքիր, ուրախ, հրաշալի ինչպես միշտ է լինում: Կցանկանամ, որ շուրջս բոլոր երեխաները, մարդիկ երջանիկ լինեն: Կցանկանամ, որ ամբողջ օրս ընտանիքիս հետ անցկացնեմ: Գիտեք երբ է իմ օրը տխուր անցնում, երբ որ եղանակը ցուրտ է լինում, երկինքը մռայլ: Ասեմ, որ եղանակը իմ տրամադրության վրա ազդում է, այսինքն` երբ ցուրտ է լինում ես տխրում եմ, երբ տաք է լինում ես ուրախանում եմ: Կցանկանամ, որ ամեն օր տաք լինի եղանակը, որպեսզի ես չտխրեմ: Կցանկանամ, որ արևը միշտ երևա, միշտ պայծառ լինի: Համ էլ կցանկանամ,  անձրև գա, որովհետև անձրևից հետո գեղեցիկ ծիածանն է դուրս գալիս, և այդ գեղեցիկ տեսարանը ինձ շատ դուր է գալիս: Դե գիտեք, որ անձրևից հետո սկսում են բուրավետ ծաղիկները ծաղկել, ծաղիկների բույրը ինձ ծաղկացնում է, թարմացնում է: Սիրում եմ գիշերը նայել աստղերին, հաշվել նրանց: Նաև կցանկանամ, որ ամբողջ օրս անցկացնեմ ընկերուհիներիս, ընկերներիս հետ` խաղամ, շփվեմ, որովհետև նրանց հետ օրս նույնպես շատ ուրախ է անցնում: Չեմ ուզում, որ մեր երկրում պատերազմներ լինեն, կցանկանամ, որ մեր երկիրը միշտ խաղաղ լինի: 

Հրաժեշտ

Հրաճեշտը ցավ է, տխրություն: Ցավ է այն ժամանակ երբ, որ իմ բարեկամներից, հարազատներից մի քանիսը ճամբորդում են տարբեր երկրներ: Ես շատ եմ սիրում իմ բարեկամներին և հարազատներին: Երբ գնում են ուրիշ երկիր ես սկսում եմ տխրել, կարոտել նրանց և նույնիսկ լաց եմ լինում:  Օրերով ես սպասում եմ նրանց: Չեմ սիրում, որ ինչ-որ մեկին հրաժեշտ եմ անում, որովհետև նա ինձ ստիպում է կարոտել նրան: Իսկ երբ ժամանակը գալիս է, որ պետք է արդեն վերադառնալ, սկսում եմ ուրախանալ:

Միայնակություն

Ես երբեք, ինձ միայնակ չեմ զգացել: Ես շատ ընկերուհիներ ունեմ, շատ ընկերներ, հարազատներ ունեմ, բարեկամներ ունեմ, հարևաններ, ընտանիք և այլն: Նրանք միշտ իմ կողքին են, ես նրանց շատ եմ սիրում, նրանք  էլ ինձ: 
Մեկ-մեկ մենակ եմ զգում երբ, որ ինձ չեն հասկանում, ինձնից նեղանում եմ, ինձ վրա զայրանում են: Ես դա հաղթահարում եմ ժամանակի ընթացքում: Օրինակ` մի օր ես և ընկերուհիս կռվեցինք մյուս օրը բարիշեցինք:


Սուտ

Եթե մարդը ստում է ուրեմն պետք է իրեն ներել: Բայց ոչ բոլորին պետք է ներել: Կան մարդիկ, որ շատ են ստում ինձ ու ես նրանց չեմ կարողանում ներել: Մի անգամ ես և իմ ընկերուհին` Գայանեն կռվեցինք և մի քանի վարկյան հետո միանգամից իրար հետ բարիշեցինք, իրար ներեցինք: Եթե ինչ-որ մեկը ինձ ստում է ես նրան ներում եմ ես ինձ ուժեղ եմ զգում: Իսկ եթե ինչ-որ մեկը ինձ ստում է, հետո իր սխալը ուղում է,  բայց ես նրան չեմ ներում ինձ թույլ եմ զգում:


Գարունը այնքան.... գարունը այնպես......

Երբ գալիս է գարունը ամեն ինչ գեղեցկանում է: Գարունը այնքան լավն է, ու այնքան քնքուշ է, որ երբ գալիս գարունը` սկսում են ծաղիկները, ծառերը, բնությունը ծաղկել: Այգիները լցվում են մարդկանցով: Մարդիկ դուրս են գալիս ման գալու: Գնում են լողապ, ինչ-որ տեղ հանգստանալու: Պայծառ արևը գալիս է մեր մոտ: Ինձ թվում է, որ մարդկանց մեծամասնությունը շատ է սիրումը գարունը: Ծաղիկների բուրմունքը և արևի լուսավորությունը մարդկանց ուրախացնում է: Արևի շողերը պայծառեցնում է գարնանը և մարդկանց տաքացնում:

Իմ գերդաստանը

Բարև ձեզ, ես Մերին եմ։ Ես ծնվել եմ 2003 թվականի մայիսի 5-ին։ Իմ մայրիկը Մարինա Ղորղանյանն է, իսկ իմ հայրիկը՝ Կարեն Կարապետյանը։ Երբ ես ծնվեցի, մայրիկս քսանյոթ տարեկան էր, եղբայրս երկու տարեկան էր, իսկ հայրիկս քսանութ։  Ես իմ մայրիկին ու հայրիկին շատ եմ սիրում, նրանք էլ ինձ են շատ սիրում։ Իմ տատիկների անունները Մարգարիտ է, Նելլի։ Նաև ունեմ մեծ տատիկ, Քնար տատիկը։ Իսկ իմ պապիկների անունները Համլետ է, Գալուստ պապիկը, և Կլիմենտ պապիկը: Հայրս աշխատում է ատոմակայանում, իսկ մայրիկս աշխատում է դպրոցում։ Ես պարում եմ <<Փոքրիկ Նանեներ>> պարային համույթում։ Ես ու եղբայրս մարզվում ենք Շահինյանի անվան մարզադպրոցում։ Եղբայրս հաճախում է Սպենդիարյանի անվան երաժտական դպրոց և սովորում է նվագել երկու գործիք է նվագում կիթառ և հոբբոյ։ Մայրս շատ է սիրում ասեղնագործություն, գորգագործություն, գոբելեն, մակրամե, այսինքն այն ամենը ինչը ստեղծում են ձեռքերով։ Հայրս ինժեներ է, շատ է սիրում իր մասնագիտությունը, իր աշխատանքը և շատ է սիրում սպորտ, հատկապես ֆուտբոլ։ Եղբայրս նույնպես սիրում է հայրիկիս նման ֆուտբոլ։ Ամենակորևորը ունեմ մեծ տատիկ ու մեծ պապիկ։ Գալուստ պապիկս՝ մայրիկիս պապիկն է մարտի քսանհինգին կդառնա իննսուն տարեկան։ Իսկ Քնար տատիկս մայրիկիս տատիկը փետրվարի երկուսին կդառնա իննսուն տարեկան։ Ես ունեմ մեկ մորաքույր՝ Արևիկը, ունեմ երկու հորաքույր՝ Կարինեն ու Անահիտը, և մեկ հորեղբայր՝ Արթուրը։ Ես շատ եմ սիրում իմ գերդաստանը իմ ընտանիքը, բոլորին շատ կարոտում եմ։ Մենք բոլոր ուրախ միջոցառումներին հավաքվում ենք ամբողջ գերդաստանով և միասին ուրախանում, լավ ժամանակ անցկացնում։

Իմ սիրելի ուսուցչուհին և ուսուցիչը


Իմ ամենասիրելի ուսուցիչը հայրիկս է, իսկ ամենասիրելի ուսուցչուհին՝ մայրիկս: Ես նրանց շատ-շատ եմ սիրում, նրանք էլ ինձ: Նրանք ինձ սովորեցնում են ամեն ինչ` տարբեր լեզուներ, պատմություններ, սովորեցնում են կարդալ, գրել, տեքստերը թարգամանել, պատմել սովորել, անգիր անել և այլն: Ինձ բացատրում են տարբեր թեմաներ:  Նրանք ինձ օգնում են տարբեր հարցերում: Մենք միասին ապրում ենք, միասին ճամփորդում, միասին հանգստանում: Մենք միշտ միասին ենք:
Ուսուցչի օր
Իմ հայրիկը ուզում է, որ ուսուցիչները ինձ սովորեցնեն տարբերել, թե որն է չարն ու բարին, ինչ է ընկերությունը, ով է իսկական անկեղծ ընկերը, և ինչպես կարելի է ընկերություն անել բոլոր դասընկերների հետ: Նա ուզում է, որ իմ մեջ սերմանեն հետաքրքրություն դեպի գիրքը, գրականությունը, արվեստը, սովորեցնեն աշխատասիրություն, ձգտում՝ հասնելու ավելիին, քան ես կարող եմ պատկերացնել: Անեն ամեն ինչ, որ ես սիրեմ իմ դպրոցը, ուսուցիչներին, սովորեցնեն հմտություններ զբաղվելու ինքնակրթությամբ, հնարավորություն տան ինձ ստեղծագործելու, երազելու, գնահատելու արժեքները, ինքնահաստատվելու, և վերջապես պարծենալու, որ սովորում եմ ամենապայծառ ու լուսավոր կրթահամալիրում:

Комментариев нет:

Отправить комментарий