Ճանապարհորդություններ

Կապսի Ձոր․․․

Մայիսի 4։ Հերթական օր, հերթական ճամփորդություն դեպի Գյումրի։ Այս ճամփորդությունը իմ ամենալավ, ամենահիշվող ճամփորդություններից մեկն է, քանի որ այնտեղ երկու ծնունդ ենք նշել, որից մեկը իմն էր։ Սկսենք։

Սկզբում ներկա եղանք Անի Նավասարդյանի  Գյումրու ուսուցչական երգչախմբի փորձին. Կոմիտաս էինք երգում, նաև նվագում: Տղաները ոգևորվել, երաժշտական գործիքներ էին վերցրել և շատ լավ նվագում էին։ Շատ ծիծաղելի էր, և շատ ջերմ մթնոլորտ էր։ Եղանակը տխուր էր, մռայլ, սակայն դա չէր խանգարում վայելել երգերը։ Դրսում անձրև էր գալիս, իսկ մենք պետք է գնայինք Կապսի ձոր։ Հրաժեշտ տվեցինք Անի Նավասարդյանին և անձրևի տակ վազելով, թրջվելով, զվարճանալով՝ ուղևորվեցինք Կապսի ձոր: Առաջին անգամ էի գնում այնտեղ, և ասեմ, որ շատ գեղեցիկ, շատ հաճելի տեղ էր։ Էլ չասեմ, որ այնտեղի մարդիկ մեզ շատ ջերմ ընդունեցին և հոգատարություն ցուցաբերեցին։ Հյուրատունը շատ գեղեցիկ, հարմարավետ էր։ Առաջին օրը հյուրատանը հանգստացանք, իսկ երեկոյան մի լավ ժամանակ անցկացրեցինք՝ պարեցինք, երգեցինք, խաղացինք։ Քանի որ այդ օրը շատ հոգնած էինք, գիշերը 00։00-ին երկու ծնունդը մենք ընկերներով թեթև նշեցինք, իսկ հաջորդ օրը շատ ճոխ նշեցինք՝ տորթի արարողությունով, ամեն ինչով և այլն։ Այնքան երջանիկ էի, երբ զգում էի, որ ինձ շրջապատում են ինձ սիրող մարդիկ։ Կարող ես բոլորի հետ շփվել, խոսել ժամերով, կատակներ անել, զվարճանալ և զգալ, որ իրենք քեզ հետ անկեղծ են։ Հա՛, մոռացա ասել, երկրորդ օրը մենք Զիփլայն նստեցինք, որը զվարճալի էր և մեկտեղ՝ շատ սարսափելի։ Ես բարձրությունից շատ էի վախենում, սակայն որոշեցի հաղթահարել վախս։ Նաև ևս մեկ անգամ վախս հաղթահարեցի՝ փայտե կամուրջը անցնելով։ Այնքան գեղեցիկ էր բնությունը,՝ երբ վերևից ներքև էի նայում և Կապսի ձորն էր երևում։ Չէի ուզում այդ հիանալի օրը վերջանար, սակայն եկավ վերջին օրը, երբ պետք է վերադառնայինք։ Վերադարձի օրը, որոշեցինք քայլել Գյումրիի փողոցներով, հակառակ դեպքում, ճամփորդությունը կիսատ կլիներ: Հմայվեցինք Կաթողիկե եկեղեցիով և վերադարձանք Երևան։ Ճանփորդության արդյունքում՝ հանդիպում և համագործակցություն ունեցանք երկու դպրոցի հետ, նոր ընկերներ ձեռք բերեցինք, նոր ծանոթներ, պինդ կապեր։ Եվ ճիշտ է, ես շատ քիչ եմ եղել Գյումրիում, բայց կարծես այն ինձ համար շատ հարազատ տեղ է դարձել։ 





Ջերմուկ․․․


Բարձր տրամադրությամբ սեպտեմբերի 28-ին շարժվեցինք դեպի Ջերմուկ։ Ճանապարհը բավականին երկար էր, սակայն, երբ սիրելի ընկերներդ կողքիդ են, ժամանակը աննկատ է անցնում։ Երգելով, պարելով, զվարճանալով գնում էինք, երբ հանկարծ ավտոբուսը կանգնեց, և բոլորս սկսեցինք իջնելանգամ չհասկացա՝ երբ ժամանակը անցավ։ Ճամփորդության նպատակը այն էր, որպեսզի միանայինք «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը և ծանոթանայինք Հայաստանի N 1 բնապահպանական խնդրին և վնասներին: Մեր առաջին կանգառը Ամուլսարի պոստերն էին։ Ես կարծում էի՝ ամբողջ տարածքը փակված է լինելու, մարդիկ չէին թողնելու առաջ գնալ, սակայն դա այդպես չէր. մի շարժական փոքրիկ տնակ, մի վրան: Տղաները մեզ դիմավորեցին շատ ջերմ, հյուրասիրեցին քաղցրավենիքներով։ Զարմացել էին, որ Երևանում կա մի դպրոց, որտեղի աշակերտների հետաքրքրությունն ու մտահոգությունը բերել էր նրանց Ամուլսար: Ջերմ զրուցելուց հետո գնացինք տուն՝ հանգստանալու։ 
Հանգստանալուց հետո եկան ամենասպասված պահերը՝ անքուն գիշերները։ Կարելի է ասել գիշերները ընդհանրապես չէինք քնում, քանի որ շատ ժամանակ էինք ուզում անցկացնել մեր սիրելի ընկերների հետ։ Գիշերները իրար հետ զրուցում էինք տարբեր թեմաներով, կատակում, զվարճանում, խաղեր խաղում, գիշերային զբոսանքներ էինք կազմակերպում և այլն։ Լուսացրեցինք առաջին գիշերը, կարծելով, որ հաջորդ օրը ուժասպառ են լինելու, սակայն առավոտը արթնացա մեծ էներգիայով լցված։ Նախաճաշեցինք և  այցելեցինք Ջերմուկի գործարան: Տեսանք, թե ինչպես է շշալցվում Ջերմուկի բնական ջուրը, և ինչպես են պատրաստվում շշերը: Բավականին հետաքրքիր տեղ էր: Այնուհետև քայլեցինք դեպի ճոպանուղի: Նստելուց հետո բարձրացանք վեր: Այնքան հավես էր, շուրջս՝ բարձր տրամադրություն, ճիչեր, սառը օդ, գեղեցիկ բնություն, ջերմացնող արև և այլն։ Ճոպանուղուց հետո ոտքով գնացինք  Ջրվեժ: Ջրվեժում մի լավ զվարճացանք, թրջվեցինք, լուսանկարվեցինք, զբոսնեցինք և վերադարձանք տուն։ Այս գիշերն էլ մի լավ ժամանակ, և մի պահ բոլորս տխրեցինք՝ հասկանալով, որ օրը ավարտվում է, և հաջորդ օրը պետք է վերադառնայինք Երևան։ Լույսը բացվեց, և բոլորը սկսեցին պատրաստվել։ Եվ՛ ուրախ էինք, և՛ տխուր։ Լավ տրամադրությամբ ճանապարհ դուրս եկանք դեպի Երևան։ Այս ճամփորդությունից ես նոր ծանոթություններ, նոր ընկերներ, նոր գիտելիքներ ստացա: Եվ անհամբերությամբ սպասում եմ հաջորդ ճամփորդությանը:



Անակլիա․․․
Սկզբում, երբ իմացա, որ ճանապարհորդության են տանում Վրաստան, առանց մտածելու հայտագրվեցի։ Հետո իմացա, որ Անակլիա ենք գնալու. գնալու էինք «Ապագայի» միջազգային ճամբար՝ Սև ծովի ափին։ Ընդամենը յոթ օր պետք է այնտեղ անցկացնեինք։ Անգամ չէի պատկերացնում, որ այդքան լավ կանցնի ժամանակը։ Լա՛վ, եկե՛ք սկսենք։

Գիշերը բոլորս երջանիկ, լավ սպասումներով ճանապարհ դուրս եկանք։ Ավտոբուսում շատ լավ տրամադրությամբ, սիրելի ընկերներով շրջապատված, երաժշտություն լսելով, երգելով, պարելով գնում էինք։ Երբ մի պահ աչքերս փակեցի, բացեցի, արդեն լույս էր, և շուրջս անբացատրելի գեղեցկություն էր։ Հասել էինք Անակլիա։ Շուրջս նայեցի, սկսեցի հիանալ գեղեցկությամբ՝ բնությունը, տնակները, Սև ծովը և այլն։ Երբ  տեղավորվեցինք, բոլորս շատ ոգևորված էինք։ Սակայն չէինք պատկերացնի, որ մեզ և՛ դժվարություններ, և՛ հաջողություններ են սպասվում։ Անակլիայի «Ապագայի»  միջազգային  ճամբարին մասնակցում էին տասներկու երկրներից․ յուրաքանչյուր խմբում՝ քսանհինգ հոգի: Բայց դե հիմանականում շուրջբոլորը միայն վրացիներ էին: Առաջին օրերին մեզ համար ամեն ինչը անսովոր էր։ Դժվար էր վրացիների հետ շփումը, քանի որ նրանք միայն անգլերեն էին խոսում։ Սակայն շատ շուտ  սովորեցինք վրացերեն բառեր և լեզու գտանք նրանց հետ։ Ասեմ, որ շատ հաճելի էր իրենց հետ շփվելը։ Շատ ընկերասեր էին, հոգատար։ Ծիծաղելի էր, երբ մենք՝ երջանիկ, վստահ, կատակներ էինք անում, խոսում, շփվում, իսկ նրանք ոչինչ չէին հասկանում։ Սակայն մենք փորձում էինք իրենց հայերեն բառեր սովորեցնել, իրենք էլ մեզ վրացերեն։ Մեր ղեկավարները՝ Գեորգին և Մարիամը, այդ օրերին մեզ լավ ընկերներ դարձան: Գեորգին խոսում էր հայերեն, իսկ Մարիամը՝ անգլերեն։ Մարիամին ահագին հայերեն բառեր սովորեցրեցինք, և ասեմ, որ նա այդ բառերը միշտ կրկնում էր և մենք մի լավ ծիծաղում էինք: Ղեկավարների հետ շփումը ես այնքան էլ լավ չէի պատկերացնում, բայց հենց առաջին րոպեներից՝ մտափոխվեցի: Ասեմ, որ այնտեղ բոլորը հետաքրքված էին Հայաստանով։ Գալիս ու ինչ-որ բաներ էին հարցնում, խնդրում ասել հայերեն տարբերակը: Առաջին օրը պետք է ներկայացնեինք մեր Հայաստանը, մեր ազգային պարերը: Երգեցինք «Հանինա» երգը,  պարեցինք  «Փափուռին»: 

Այդառաջադրանքը այնքան լավ ու տպավորիչ էինք կատարել, որ մինչև վերջին օրը բոլորը երգում էին «Հանինա» երգը: Երկրորդ օրը սպորտային խաղերի օրն էր։ Խաղերում ջանք չէինք խնայում: Ամենատպավորիչը ֆուտբոլն էր: Այդ խաղից հետո բոլորիս ձայնը կտրվել էր: Տղաները ամբողջ ուժով խաղում էին, իսկ մենք ՝ աղջիկներով, «դուխ» էինք տալիս իրենց: Շատ հաճելի էր, երբ ուրիշ խմբերից գալիս մեզ <<բալետ>> էին անում։ Ճիշտ ա, բասկետբոլում և վոլեյբոլում պարտվում էինք, բայց ֆուտբոլում պարտություն ուղղակի հնարավոր չէր, թեև պարտվեցինք մեկ միավորով։ Պարտվեցինք, սակայն դա հաղթանակ էր, քանի որ դրանից հետո, երբ քայլում էինք, բոլորը մեզ ծափահարում էին: Եվս մեկ հաղթանակ ունեցանք, հաղթեցինք մի խաղում, որը ավելի հայտնի է «Ֆորդ բոյար» անունով: Անակլիայում ես շատ ընկերներ ձեռք բերեցի և առ այսօր մեր շփումը կա, շփվում ենք օնլայն։ Ասեմ՝ դեռ ավելին, նրանց շատ-շատ եմ կարոտել։  Անցան այդ անմոռանալի օրերը և եկավ ամենավերջին օրը։ Երբ արդեն պետք է վերադառնայինք, ոչ մեկը չէր ուզում։  Վերջին օրը որոշեցինք մեր վերնաշապիկիների վրա ինչ-որ բաներ գրել՝ այդպես հրաժեշտ տալով միմյանց: Ես շատ էի հուզվել, իսկ վրացի ընկերներս եկել ու հանգստացնում էին ինձ չեք պատկերացնի՝ ինչ հաճելի էր։ Դժվար է պատմել այդ յոթ օրվա մեր անցկացրած ժամանակը, սակայն կասեմ, որ այդ օրերը ինձ համար անմոռանալի օրեր էին։  


Եռօրյա ճամփորդություն դեպի Դիլիջան




9-րդ, 10-րդ և 12-րդ դասարանցիների մի խմբով դեկտեմբերի 2-ին գնացել էինք եռօրյա ճամփորդության դեպի Դիլիջան: Մեզ հետ էին մեր սիրելի ընկեր Ջուլին և ընկեր Անին: Օր առաջին. շարժվեցինք: Սկզբում կանգ առանք Հրազդանի ակունքում: Ամենը ձյունով էր պատված: Խաղացինք ձնագնդիկ, զվարճացանք, նկարվեցինք և շարունակեցինք ճանապարհը: Երկրորդ կանգառը արդեն հյուրատունն էր: Տունը շատ գեղեցիկ էր, մեզ շատ դուր եկավ: Դասավորեցինք իրերը, հանգստացանք և շարունակեցինք մեր արկածները: Երրորդ կանգառը Պարզ լիճն էր: Մի քիչ զբոսնեցինք, նկարվեցինք և վերադարձանք: Արդեն գիշեր էր, բոլորս հավաքվեցինք, և սկսվեցին ամենալավ պահերը: Խաղացինք տարբեր տեսակի խաղեր, զվարճացանք, ծիծաղեցինք և այլն....: Առավոտյան շուտ արթնացանք, նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Գոշավանք: Այնտեղ շատ գեղեցիկ էր բնությունը: Հետո շարժվեցինք դեպի Աղտսև գետի հովիտ, մաքրեցինք շուրջը, որից հետո ուղևորվեցինք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմարզական դպրոց: Ծանոթացանք 
դպրոցի հետ: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, գործում էր լողավազանը,  դպրոցը համագործակցում էր նաև Թումոյի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ: Մեզ սովորեցրեցին զենք քանդել, հավաքել: Այնքան լավ էր, որ իմ մեջ ցանկություն առաջացավ սովորել այդ դպրոցում: Ժամանակ անց արդեն վերադարձանք տուն, մի քիչ խաղացինք և քնեցինք: Եկավ վերջին օրը, որը բոլորիս տխրեցրեց, որովհետև չէինք ուզում վերադառնալ: Սակայն մենք ունեինք երեք տեղ գնալու: Սկզբում գնացինք Ամֆիթատրոն, պարեցինք մեր ազգագրական պարերը և շարունակեցինք: Դիլիջանում կար մի արվեստագետ պապիկ, այցելեցինք նրան: Նա իր տունը հյուրանոց էր սարքել և փայտից տարբեր պատկերներ էր ստացել: Բակն էլ էր շատ գեղեցիկ: Հիանալով այդ գեղեցկությամբ՝ ուղևորվեցինք դեպի Այբ կրթական հիմնադրամ: Գեղեցիկ էր դպրոցը. մի քիչ շրջեցինք և գնացինք դեպի պարի դահլիճ: Պարատուն կազմակերպեցինք, պարեցինք Այբի սովորողների հետ և հրաժեշտ տվեցինք Դիլիջանին: Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, կազմը նույնպես: Բոլորը շատ լավն էին: Հույս ունեմ, որ այս խմբով էլի ու էլի ճամփորդություններ կգնանք և լավ հիշողություններ կունենանք

Ճամփորդություն դեպի Թեղենիս



Երեկ չէ առաջին օրը մենք՝ 10-12-րդ դասարանցիների մի խմբով, ուղևորվեցինք դեպի Թեղենիս: Ասեմ, որ ճանապարհին շատ հետաքրքիր անցավ, որովհետև մեզ հետ էին մեր սիրելի միսս Իրինան և միսս Սիլվան: Ճանապարհին հետաքրքիր խաղեր խաղացինք, զվարճացանք և չզգացինք, թե ինչպես ժամանակը արագ անցավ. արդեն հասել էինք: Օդը շատ մաքուր էր, հիանալի էր, ամեն ինչը շատ գեղեցիկ էր: Այդ ամենով հիանալուց հետո քայլելով ուղղվեցինք դեպի 
վանքը: Վանքը ահագին հին էր, և ամեն վայրկյան կարող էր հիմնովին քանդվել: Բայց մենք որոշեցինք չարություն անել և բարձրացանք վանքի ամենավերևը: Այնտեղից տեսարանը շատ գեղեցիկ էր` սարե~րը, ձորե~րը, անտառնե~րը և այլն.....
Այնտեղ ժամանակ անցկացնելուց հետո անմիջապես ուղղվեցինք դեպի լեռը: Ահագին գնացինք, ճիշտ է, շատ էինք հոգնել, բայց շարունակում էինք գնալ: Մեկ-մեկ էլ լինում էր մոլորվում էինք, բայց հետո գտնում էինք ճիշտ ճանապարհը: Լեռը հասնելու համար պետք էր անտառներով գնալ, իսկ անտառները շատ խիտ էին ու վտանգավոր: Միսս Իրինան դեմ էր, որ մենք գնայինք անտառներով: Սակայն մենք այնքան համոզեցինք, որ նա համաձայնվեց, և մենք շարունակեցինք մեր զբոսանքը: Բայց մի քիչ տխուր էր, որ մեր մի խումբը մնացել էր և հանգստանում էր, իսկ մենք շարունակում էինք գնալ: Անտառի վերջում երևաց լեռը: Վազելով գնացինք և սկսեցին բարձրանալ: Բայց ես, միսս Իրինան և մի քանի հոգի սպասեցինք ներքևում: Մի մասը բարձրացավ և հաղթահարեց բարձունքը: Նրանց ձայները լսվում էին վերևից, այնքան երջանիկ՜ էին: Երկար ժամանակ անցավ, և, վերջապես, նրանք եկան: Բոլորս շատ ուրախացանք և հանգստացանք: Մի քիչ մնացինք այնտեղ և ուղղվեցինք դեպի ավտոբուսները: Այնպիսի տպավորություն էր, որ այս ամենը իրական չէր: Կարծես մենք ֆիլմի մեջ լինեինք: 

Եվ վերջում կասեմ, որ այս ճամբորդությունը իմ ամենալավ ճամփորդություններից մեկն էր և հնարավոր չէ մոռանալ այդ օրը: 

Комментариев нет:

Отправить комментарий