1.
Ի՞նչ
դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
Հայաստանի էներգետիկան բնութագրում
է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը,
սպառումը
և
արտահանումը Հայաստանում: Հայաստանի Հանրապետության էներգետիկան ունի երկրի համար մեծ նշանակություն: Էներգետիկական ոլորտը մեծ ժառանգություն է ստացել
Սովետական Միությունից,սակայն՝ անկախացումից հետո բազմաթիվ պետական ինֆրակառուցվածքների վաճառումից և
թալանումից զերծ չմնացին նաև էներգետիկ ոլորտը:
2. Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
ՀՀ-ում էներգիան ստանում են տարբեր աղբյուրներով: ՀՀ-ի էներգիայի ամենամեծ աղբյուրը դա Մեծամորի ատոմակայանն է, այն ապահովում է ՀՀ էներգիայի մոտ 40%-ը (90-ականների կանգնեցումից, թալանումից և վաճառքից առաջ՝ 80%-ը): Այն կառուցվել է 1979 թ., ապահովում է երկրի էներգիայի մոտ 29%-ը: Ատոմակայանի աշխատանքի համար անհրաժեշտ է միջուկային վառելիք, որը բերվում է Ռուսաստանի Դաշնությունից, օդային տրանսպորտով: ՀՀ-ում գործում են Երևանի ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ը, որոնք ապահովում են էներգիայի մոտ 42%-ը: ՋԷԿ-երը ապահովում են ՀՀ էներգիայի մոտ 30%-ը: Օգտագործվում է Հրազդան և Որոտան գետերի համարյա թե ամբողջ պոտեցիալը:
3. Ինչպե՞ս է ազդում Էներգիայի
ստացման պրոցեսը բնության վրա :
Շրջակա միջավայրի վրա ամենաքիչ ազդեցությունը թողնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրները, որոնք սակայն Հայաստանում կազմում են փոքրամասնություն: Սկսենք ՋԷԿ-երից. ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեսքով: Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: ՋԷԿ-էրը անընդհատ ավելացնում են ածխածնի քանակը:
4. Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ
հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:
Այլընտրանքային էներգիան ունի հիմնական երկու ճյուղեր: Ճյուղերից մեկը դա արևային էներգիայիստացումն է, սակայն հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները կարող ենք ասել, որ հայաստանում արևային էներգիա ստանալը այդքան էլ հեշտ չէ: Մյուս հիմնական ճյուղը դա հիդրոէլեկտրոկայանների կառուցումն ու շահագործումն է: Կարող ենք ասել, որ հիդրոէներգետիկայի մասով մենք բավականին հաջող գործունեություն ենք ծավալում և լավ ցուցանիշների ենք հասել: Հայաստանը հիդրոէլեկտրաէներգիայի առումով վերջին 15 տարիների ընթացքում հարևան երկրների համեմատ`բավականին առաջատար դիրքերում է գտնվում: Այսօր Հայաստանում կան ավելի քան 140 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որտեղ բավականին մեծ հզորություններ են ստացվել, մեր հիդրոէլեկտրակայաններն արդեն 160-170 մեգավատտտեղակայված հզորության են, որոնք տարեկան արտադրում են միջինում մինչև 400 մլն ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա:
5. Ինչպե՞ս կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր)
Էներգիան կարելի է խնայել քիչ օգտագործելով: Ամենաքիչ էլեկտրաէներգիա
սպառում են ժամանակակից պլազմային և LCD հեռուստացույցները: Նույնը վերաբերում է նաև
համակարգչի մոնիտորներին: Նոր մոդելի հեռուստացույցներն ունեն էկոնոմ ռեժիմ, որը հնարավորություն
է տալիս տարեկան մինչև 130-135 կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել: Ոչ բոլորը գիտեն, որ վարդակի մեջ թողած լիցքավորման սարքն էլեկտրաէներգիա
է սպառում նույնիսկ հեռախոսն անջատելուց հետո: Եթե լիցքավորիչը մնում է վարդակի մեջ,
սպառվող էներգիայի մինչև 95%-ը զուր կորչում է: