четверг, 31 января 2019 г.

Էդուարդ Տեր-Ղազարյան


Էդուարդ Տեր-Ղազարյանը ինձ համար իսկական բացահայտում էր։ Ինձ շատ դուր եկան իր միքրոկանդակները։ Կարծես ամեն միկրոքանդակում կյանքից մեկ դրվագ պատկերված լինի։  Իմացա այն,որ Էդուարդ Տեր Ղազարյանը բազմակողմանի զարգացած մարդ է եղել, նա զբաղվել է երաժշտությամբ, արվեստով, շատ տեսակների զենքեր պատրաստել, և այլն։ Եվ կասեմ այն, որ դիտելով իր միկրոքանդակները հիանում էի նրանց գեղեցկությամբ։       

Վիգեն Ավետիս


Այսօր ծանոթացանք Վիգեն Ավետիսին։ Վիգեն Ավետիսը ծնվել է հունվարի 25-ին 1968թ.։ Հայ քանդակագործ է։ Կրթություն է ստացել Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում այնուհետև՝ 1995-1997 թթ. ուսումը շարունակել է Լեհաստանի Պոզնան քաղաքում, իսկ 1998-2005 թթ.` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքների գեղարվեստի ակադեմիաներում։ 1998 թվականից բնակվել ստեղծագործել է Ֆլորենցիայում։2002 թ. արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի
կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի։2008 թ. «Ծովինար» արձանախմբի իրականացման կապակցությամբ արժանացել է Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։Իր ստեղծագործություններից ինձ ամենաշատը դուր եկավ՝ <<Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ>> ստեղծագործությունը, տեղադրվել է 2008թ․։