четверг, 11 апреля 2019 г.

Դեմ Դիմաց


Ապրիլի 10-ին Հարավային Դպրոց-Պարտեզում տեղի ունեցավ Դեմ Դիմացցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին 4-5-րդցիները: Մենք` 11-րդցի մի քանի սովորողներով ներկա գտնվեցինք ցուցահանդեսին:

Կարծես հեքիաթային աշխարհ լիներ. շուրջս երեխաների աշխատանքներն էին` շատ գեղեցիկ և յուրօրինակ: Երևում էր, որ սովորողները բնության գրկում շատ հաճույքով էին նկարում: Շրջելով և ծանոթանալով ցուցադրված աշխատանքներին՝  հիանում էինք նրանց ստեղծածով:

Դպրոցում մի փոքրիկ սենյակ կար, որտեղ ամեն ինչը շատ յուրահատուկ էր, շատ գեղեցիկ: Այնտեղ նույնպես պատկերված էին սովորողների աշխատանքները, կարծես մի ուրիշ աշխարհ լիներ...

ժամանակ անց մեզ հյուր եկավ հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը: Մենք շատ ջերմ ընդունեցինք նրան և սկսեցինք զրուցել իր հետ: Ասեմ, որ սովորողները շատ ակտիվ մասնակցեցին քննարկմանը և շատ հաճելի էր նրա հետ զրուցելը: Մի փոքր հյուրասիրվեցինք, ջերմ զրուցեցինք և այդպես լավ տրամադրությամբ ավարտեցինք ցուցահանդեսը:


Ֆոտոշարքը՝ http://julisimonyan.blogspot.com/2019/04/blog-post_10.html

Լրաքաղ․ ՏՏ ոլորտում հավասար պայմաններ պետք է ստեղծվեն բոլորի համար.

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավասար պայմաններ պետք է ստեղծվեն նոր եկող արտասահմանյան ընկերությունների, Հայաստանում արդեն իսկ գործող օտարերկրյա ընկերությունների եւ տեղական ընկերությունների համար։ Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ խոսելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ պետական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին, որով առաջարկվում է հարկային արտոնություններ տրամադրել ՏՏ ոլորտի օտարերկրյա ընկերություններին։

«Ես այս թեմայով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան ասում է՝ որպեսզի խթանենք օտարերկրյա կապիտալի ներհոսքը Հայաստան տարբեր բրենդային ընկերությունների գալով, այդ արտոնությունները տալը կարող է լուրջ խթան հանդիսանալ»։


Ամբողջական նյութը դիտեք այստեղ-https://news.am/arm/news/506434.html