понедельник, 10 июня 2019 г.

Ամփոփիչ նյութ

2018-2019 ուստարին սկսեցի Վրաստանում՝ Անակլիայի «Ապագայի» ճամբարում։ Մի լավ զվարճացա, նոր ընկերներ ձեռք բերեցի, շատ բաներ իմացա և այդպես լավ տրամադրությամբ սկսեցի տարին։ Վերջացավ ամառը, եկավ աշունը՝ սեպտեմբերի 1-ը։ Սեպտեմբերի 1-ին երբ մտա դպրոց, այնպիսի տպավորություն էր, կարծես նոր կյանք սկսվեց։ Սակայն ես չէի պատկերացնի, որ ինձ դժվարություններ է սպասվելու այս տարի։ Այստեղից այնտեղ վազելով չէի հասցնում ոչ մի բան։ Սակայն վերջում ուժերս հավաքեցի և սկսեցի աշխատել՝ հասկանալով, որ դա ինձ պետք է։ Հաշվի չառնելով դժվարությունները,
այսինքն՝ հաղթահարելով այն, ես 
ուրախ էի, որ վերադարձել եմ դպրոց, որովհետև շատ էի կարոտել ՛ դպրոցը, և՛ ընկերներիս։ Նաև ձեռք բերեցի նոր ընկերներ, ովքեր ինձ դարձան շատ հարազատ։ Չասեմ ուսուցիչների մասին, որոնց շատ-շատ էի կարոտել։ Դպրոցի հետ մեկտեղ սկսեցի պարապմունքների հաճախել՝ անգլերենի և մաթեմատիկայի։ Այս տարի «Ակներ»  ազգային երգ ու պարի նախագծային ակումբի երեխաների հետ ներկա գտնվեցի Հնդկաստանի դեսպանատանը։ Մասնակից եղանք հնդկական հոլիին: Մեր ազգային պարերից պարեցինք, տոնեցինք իրենց հետ հոլին և վերադարձանք։ Մասնակցել եմ շատ քննարկումների տարբեր թեմաներով, և իհարկե, ամեն քննարկման ժամանակ թեյախմությունը պարտադիր էր։ Ուզում եմ աառանձնացնել ընկեր Հասմիկի հետ <<Սովորող-սովորեցնող>> նախագիծը։ Նախագծի ընթացքում գնում էինք նախակրթարաններ և երեխաներին պատմում էինք Հովհաննես Թումանյանի հեքիաթները, մի քիչ խաղեր էինք խաղում, զվարճանում և այլն։ Քանի որ սիրում եմ կերպարվեստը, սիրում եմ նկարել, մասնակցել եմ երկու նախագծերի՝ «Դեմ Դիմաց», «Նկարում ենք Փիրոսմանի»։ Ինչպես նաև «ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը» նախագծի շրջանակներում այցելել ենք «ՀՀ Ազգային ժողով» ։ Տարվա ընթացքում մասնակցել եմ անմոռանալի ճամփորդությունների, որոնցից կնշեմ մի քանիսը (Անակլիան, Ջերմուկը, Գյումրին)։ Այս երեք ճամփորդությունները ամենատպավորիչներն ու ամենահիշվողներն են եղել։ Վերջին ճամփորդությունը Գյումրին էր, ծննդյանս օրը։ Ես այդ ճամփորդությունը կյանքում չեմ մոռանա, որովհետև չեք պատկերացնի՝ ինչ լավ օրեր էին այդ երեք օրերը։ Մի խոսքով, այս տարին ինձ համար և՛ ծանրաբեռնված, և՛ էմոցիաներով լի տարի էր, և հույս ունեմ, որ մյուս տարի ավելի ու ավելի լավ է անցնելու։


Լրաքաղ․ ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում

2019 թ. հունիսի 6-ին իր մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը: Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։ 1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։ 1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ 2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։

Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները, իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները: Ռուբեն Ադալյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով առանձնահատուկ ձեռագիր ուներ և անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 
https://www.aravot.am/2019/06/08/1048996/ 

Տրիոլետ

Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է բանաստեղծների կողմից։ 
Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։
Վահան Տերյանի այս տրիոլետում պահպանվում են բոլոր կանոնները, առաջին տողը կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողում։
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ,
Որպես արքան այն՝ մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ նվարդին։
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ…

Քերականություն

Կետադրիր տրված նախադասությունները
  1. Եվ ժողովուրդը՝ աշխատասեր, բանիմաց, հողին տվեց նախկին քնքշությունը։
  2. Իմ աչքերի առաջ ճանապարհն էր, և փիրուզե հավերժահարսը՝ ծովակը։
  3. Նա մտախոհ դիտում էր. անդորր ջրի մակերևույթը՝ մարմարի նման հարթ և մարմարի նման անշարժ։
  4. Նոր ժամանած տիկինն սկսեց պատմել իր՝ Լեհաստան կատարած այցի մասին։
  5. Ես մոտենում եմ Մխիթարի՝ քաջ զորավարի գերեզմանին, պառկում խոտերի վրա։
  6. Ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
  7. Ոսկանը նայում էր մոմի՝ հոգեվարք ապրող բոցին։
  8. Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով պճնված։
  9. Ալեքսանն այժմ ապրում է միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ։
  10. Մեր տան դիմաց՝ Հռիփսիմեի վանքից ոչ հեռու, զորանոցն էր։
Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։
  1. Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
  2. Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
  3. ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
  4. Գիական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։
ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։ Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց: Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։ Գիտական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։

Քերականություն

1. Կետադրիր տրված նախադասությունները.

Ահա, երևաց քաղաքի հայրը` քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
Ո՞ւր էիր երեկ` ամբողջ օրը։
Դիմացը՝ փողոցում էլեկտրական քոշոր լամպն է։
Ձորում՝ Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ։
Ես ու որսորդ Անտոնը, հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, բռնեցինք անտառի ճանապարհը։
Ընդարձակ սենյակը իր տիրոջ՝ քեռի Դավոյին մասին շատ բան էր ասում։
Ինքը՝ հայաստանցի Ավետիսն էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը՝ տակառի մեջ թրջոց դրած կաշին։
Մուխանը քրտինքը սրբելով, տիրուհուց՝ տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
Իբրև զորականի՝ Վարդանին ժողովուրդը սիրում էր։

2. Կետադրիր տրված նախադասությունները։

Հեծվորը Կոստան աղան էր՝ սպիտաիկ ձիու վրա։
Վեց շուն ուներ՝ մեկը մյուսից կատաղի։
Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
Հեծյալները՝ կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
Նա գեղեցիկ մի այր էր` թախծալի աչքերով։
Լաստախելի մոտ, ղեկաթիակը բռնած, կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։
Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան` բնական պարիսպներով գոտևորված։
Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով։
Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։

3. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.

Հեռվում՝ Վանա լճի ալ-ետող ջրերի վրա, երևաց մի լաստանավ, որ հանդիսավոր դանդաղությամբ սահում էր դեպի Նարեկգյուղը։ Լաստախելի մոտ՝ ղեկաթիակը բռնած, կանգնել էր ջլուտ մի տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան՝ արևից ու քամուց թրծվածդեմքով, ալեխառն մազ-մորուքով։ Թեև փչում էր սառը քամի, բայց նա սովորականի պես վեր էր քշտել քաթանե վերնաշապիկիթևքերն ու անդրավարտիքի փողքերը և կկոցած աչքերով կենտրոնացած նայում էր Աղթամար կղզու ափին ար-անացածվանականին։ Երևում է սրբատես վանականը. համընդհանուր ուշադրության ու երկյուղածության առարկա էր։ Փոքրիկ տղան, որնստած էր լաստի մեջ և ակնդետ հետևում էր հոր շարժումներին, տարակուսած հարցրեց.
- Հայրի՛կ, այդ վանականը ճգնավո՞ր է։
- Գրիգոր Նարեկացին է, տղա՛ս, ապաշխարհում է՝ թեև ամենասուրբ մարդն է աշխարհում։

10.19.2018

Կետադրիր նախադասությունները.

Ոսկեկեղև ծառերից կախված էին պտուղները` կախարդիչ գույներով ու ձևերով։

Խնձորենիները` խնձորներով ծանրացած թեքվել էին տանիքի վրա։

Հուր-հավքերից թևեպն արծաթ
Ինձ կպատմեն ոսկի հեքիաթ։

Հողը` չոր ու տեղ-տեղ ճաքճքած ագահորեն ներքաշում էր ջուրը։

Ծերունի մի դերվիշ ճակատն առևառ եկավ, որ սֆինքսից հարցումներ անի։

Դա մի քարայր էր` փորված դեռևս վաղնջական ժամանակներում։

Բանաստեղծի դստեր` Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից ենք իմանում, որ Թումանյանն անդրադարձել է այդխնդիրներին։

Հայ դրամատուրգիայի մյուս մեծությունը` Շիրվանզադեն էլ է կիրառել եվրոպրական դրամատուրգիայի ազդեցությունը։

Լույս է տեսնում նրա առաջին` «Ռուզան» պատմական դրաման և Մուրացան կեղծանունն արագ հայտնի է դառնում։


Որպես` աշխարհի չար ու բարուն տեղյակ մարդ, պապս երբեմն խրատում էր մեզ։