Կետադրիր տրված նախադասությունները
- Եվ ժողովուրդը՝ աշխատասեր, բանիմաց, հողին տվեց նախկին քնքշությունը։
- Իմ աչքերի առաջ ճանապարհն էր, և փիրուզե հավերժահարսը՝ ծովակը։
- Նա մտախոհ դիտում էր. անդորր ջրի մակերևույթը՝ մարմարի նման հարթ և մարմարի նման անշարժ։
- Նոր ժամանած տիկինն սկսեց պատմել իր՝ Լեհաստան կատարած այցի մասին։
- Ես մոտենում եմ Մխիթարի՝ քաջ զորավարի գերեզմանին, պառկում խոտերի վրա։
- Ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
- Ոսկանը նայում էր մոմի՝ հոգեվարք ապրող բոցին։
- Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով պճնված։
- Ալեքսանն այժմ ապրում է միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ։
- Մեր տան դիմաց՝ Հռիփսիմեի վանքից ոչ հեռու, զորանոցն էր։
Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։
- Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
- Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
- ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
- Գիական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։
ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։ Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց: Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։ Գիտական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։
Комментариев нет:
Отправить комментарий