понедельник, 10 июня 2019 г.

Լրաքաղ․ ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում

2019 թ. հունիսի 6-ին իր մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը: Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։ 1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։ 1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ 2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։

Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները, իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները: Ռուբեն Ադալյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով առանձնահատուկ ձեռագիր ուներ և անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 
https://www.aravot.am/2019/06/08/1048996/ 

Комментариев нет:

Отправить комментарий