понедельник, 10 июня 2019 г.

Քերականություն

....
Սկսվել էր երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը. երեք հայուր ութսունհինգ թվականն էր: Մի քանի ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագաոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղղևորվել էին կայսրության բոլոր կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին: Խաղերի մրցակարգը՝ վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործուղությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր:
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա` իր ոսկեդեձան ճաճանչներով, շռայլորեն լուսավորելով նրա` դարերի համար կառուցված վեհպանձ տաճարներն ու հուշարաձանները:
Խաղերին մասնացում էին ամենքը` ունևորներն ու չքավորները, կտրիչ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները:
Երբ ձայնեց եղջերափողը ճանապարհի շրջադարձի վրա, երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով. Նրանք տանում էին կայեր պատգարակը: 
11-Ö€Õ¤


11. Ձկնկիթ, մեղրահամ, հուսաբեկ, մայրաքաղաք, ոչինչ, բեռնակիր
12. Սրճագույն, պատվաբեր, ձվաձև, մեղվապահ, լուսամուտ, դասախոս
13. Լեռնագնաց, թունատել, գարնանամուտ, նռնաքար, թիկնաթոռ, բարեխառն
14. Լրջմիտ, վեևաշուք, ելևէջ, բարեկարգ, թուլամորթ, բեռնակիր
11-Ö€Õ¤1

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.

Առինքնել- Գրավել, դյութել, հմայել, հրապուրել
Գռփել- Խլել, կորզել, պոկել
Աղճատել- Փչացնել, խաթարել
Դաջել- Տպել, դրոշմել
Խծուծել- Ծեփել
տարակուսել- Երկմտել, վարանել
Կարապետ- Առաջնորդ
Քաջք- Բարի կամ չար առասպելական ոգի
Դշխո- Դշխուհի, թագուհի, կայսրուհի
Առհավատչյա- Գրավական, երաշխիք
Բացարկ- մերժում
Տարտամ- Դանդաղ, դանդաղաշարժ, համրընթաց
Անամոք- Վշտալից, դառն, անուրախ
Անարգ-  Ստորնվաստ
Ապիկար- Անկարող, ապաշնորհ, անընդունակ


...
Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր սպազենով գոտևորված: Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը: Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահուպ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը: Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը: Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների, ու ծեքծեքող գեղուհիների սերը:
Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ և անապաստան ճանփորդի պես բախեց դղյակի դուռը: Սպասեց սպասեց, և բացող չեղավ: Բախեց նա վերստին, բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում:

10-Õ¥Ö€Õ« Õ¸Ö‚Õ²Õ²Õ¡Õ£Ö€.2png

2. Արտագրիր՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

Այդ ձեռագրերի մեջ իրենց մտքի ու վրձնի լուսավոր հետքերն են թողել Հայաստանի երկրի այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Դավիթ Անհաղթն ու Գրիգոր Նարեկացին, Սարգիս Պիծակն ու Թորոս Ռոսլինը:
Արձակագիր Նար- Դոսի գրչին են պատկանում «Աննա Սարոյան», «Տանտիրոջ աղջիկը», «Սպանված աղավնին» վիպակները, «Մահը» վեպը, պատմվածքներ և այլ երկեր:
Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին օրեցօր շենացնում էր Վանա լճի ափերն ու կղզիները, Մանվել ճարտարապետը նրա պատվերով Սուրբ Խաչ տաճարը կառուցեք Աղթամար կղզում:
Թողած իրենց կիսավեր ոստանը՝ Վաչեն ու Ոսկանը Անիից եկել էին Նոր Նախիջևան՝ օթևան փրտրելու օտար ու անհյուրընկալ այդ երկրում՝ Ռուսաստանում:
Առավոտյան Գաբրիելը ելել էր Մուսա լեռան բարձունքը, որտեղից պարզ երևում էին Միջերկրական ծովը, Որոնտեսի դաշտավայրը և մինչև Անտիոք հասնող Ալիքաձև լեռնապարը:
Շքեղագեղ Մեծ ու Փոքր Մասիսների հայացքի ներքո՝ Արարատյան դաշտավայրում՝ Հրազդան գետի ափերին, սքանչելիորեն հառնել է Հայաստանի քաղաքամայրը՝ Երևանը:
Կոմիտասը Շատախում, Բասենում, Լոռիում և այլուր լսեց հայաբառ, բնաշխարհիկ երգը հերկվորի, կարոտավառ շրջեց Արարատ լեռան ստորոտում, Արագածի զմրուխտե լանջերին:
Արաքսի ձախ վտակ Ազատ գետի կիրճի պռնկին կանգնած Գառնու ամրոցը, որ ավելի շքեղ վերաշիվել էր Տրդատ Մեծի օրոք, Վարդանանց օրերում մասամբ ավերվեց ապիրատ Վասակի ձեռքով:
Õ´Õ¥Õ®Õ¡Õ¿Õ¡Õ¼Õ¥Ö€


3. Գրիր բառերը միասինանջատ կամ գծիկով.

Դափնեպսակ, թև-թիկունք, հայ-պարսկական, գիտքարտուղար, քարից քար:

Ավար առնել, վաթսուն մեկ, ըստ պատշաճի, գրական- գեղարվեստական, մի երկու:
Կեսբերան ասել, ի պաշտոնե, ասել- խոսել, հեռու-հեռու, գործընկեր:
Ջարդել- փշրել, թփից թուփ, ի վերջո, գերծանր, վեր-վեր թռչել:
Շին- վարչություն, հարյուր ութ, քաշել-քաշքշել, երգիչ-երգչուհի, ռազմածովային:
Կողք կողքի, ոտքը ոտքին գցել, հայ- հունական, ռազմաքաղաքական, շիթ-շիթ:
Վաղուց ի վեր, ի շահ, ազգուտակ, կիսատ-պռատ, ռուս-ճապոնական:
Մի-մի, ի հեճուկս, ներս առնել, առտնին, դուրս մղել:
Մուգ կապույտ, հականե- հանվանե, իննսուն ութ, գետանցում, ծուռ-ծուռ նայել:
Դժվարընթաց, հարյուր երեսուն մեկ, դարից դար, գունդ-գունդ, գործընկեր:
Եռ ու զեռ, փերթ- փերթ, զինգրքույկ, ըստ իս, դափ-դատարկ:
Կիլովատ ժամ,  հայ-պարթևական, մերձարևադարձային, հարյուր յոթ, լույս ընծայել:
Հազար հինգ հարյուր, կերած- խմած, կանգ առնել, ափհանում, դյուրընկալ:
Դեմ դիմաց, երկար- բարակ, փայտփորիկ, հարյուր չորս, ասած-չասած:
Խնդումերես, հարավարևելք, հեռու-մոտիկ, վաղուց ի վեր, կոհակ առ կոհակ:
Հարավարևելային, չորս- հինգ, վաթսուն ութ, կոհակ- կոհակ, դուրս քաշել:
Թավալ գլոր, վերընթաց, թոշնել- թառամել, գող-գող, խոսք տալ:

Õ¢Õ¡Ö€Õ¤ Õ¢Õ¡Õ¼Õ¥Ö€


17. Դրույք, պատահար, պարծանք, հնչեղ, գանձարան, դարձյալ
18.  Ուժեղ, կաթնեղեն, վարորդ, ատելի, տենչանք, ազդակ
19. Շրջուն, թափոն, իրեղեն, հյուսկեն, մածուկ, ազգովին
20. Խրամատ, սիզավետ, …, ապաստան, թիկնոց, ծանծաղուտ
21. Ելուստ, վայելուչ, մասունք, փլվածք, ձեռնոց, հավակնոտ
22. Ակնոց, կուսանոց, ջարդոն, տրոփյուն, հոնեղ, տիպար
Õ¢Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¦Õ´,


5. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ- Որսի մատղաշ կենդանի
Անթացուպ- Ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ, հենակ
Կռուփ- Բռունցք, բուռ
Ակութ- Օջախ, վառարան
Գեղմ- Բուրդ
Գուղձ- Հողի կոշտ, կոշտ հողակտոր, հողակոշտ
Ամեհի- Անսանձ, անզուսպ, կատաղի
Բռնազբոսիկ- Բռնի, անբնական, կեղծ
Զգլխիչ- Դյութիչ, գերիչ, հրապուրիչ
Արգասավոր- Արդյունք ունեցող, արդյունավետ
Ազնավուր- Ազնիվ, ազնվական
Բագին- Զոհասեղան, զոհարան
Անդաստան- Դաշտ, արտեր, հանդ
Խթան- Ազդակ, գործոն
Բավիղ- Լաբիրինթոս

1 комментарий:

  1. Why is a casino site a scam? - ChoE Casino
    The biggest online casino games for PC, Mac, and mobile fm 카지노 is at the top of the list and so you can find and play games that you want to play at the best

    ОтветитьУдалить