Ամփոփիչ նյութ (2018-2019)

2018-2019 ուստարին սկսեցի Վրաստանում՝ Անակլիայի «Ապագայի» ճամբարում։ Մի լավ զվարճացա, նոր ընկերներ ձեռք բերեցի, շատ բաներ իմացա և այդպես լավ տրամադրությամբ սկսեցի տարին։ Վերջացավ ամառը, եկավ աշունը՝ սեպտեմբերի 1-ը։ Սեպտեմբերի 1-ին երբ մտա դպրոց, այնպիսի տպավորություն էր, կարծես նոր կյանք սկսվեց։ Սակայն ես չէի պատկերացնի, որ ինձ դժվարություններ է սպասվելու այս տարի։ Այստեղից այնտեղ վազելով չէի հասցնում ոչ մի բան։ Սակայն վերջում ուժերս հավաքեցի և սկսեցի աշխատել՝ հասկանալով, որ դա ինձ պետք է։ Հաշվի չառնելով դժվարությունները,
այսինքն՝ հաղթահարելով այն, ես 
ուրախ էի, որ վերադարձել եմ դպրոց, որովհետև շատ էի կարոտել ՛ դպրոցը, և՛ ընկերներիս։ Նաև ձեռք բերեցի նոր ընկերներ, ովքեր ինձ դարձան շատ հարազատ։ Չասեմ ուսուցիչների մասին, որոնց շատ-շատ էի կարոտել։ Դպրոցի հետ մեկտեղ սկսեցի պարապմունքների հաճախել՝ անգլերենի և մաթեմատիկայի։ Այս տարի «Ակներ»  ազգային երգ ու պարի նախագծային ակումբի երեխաների հետ ներկա գտնվեցի Հնդկաստանի դեսպանատանը։ Մասնակից եղանք հնդկական հոլիին: Մեր ազգային պարերից պարեցինք, տոնեցինք իրենց հետ հոլին և վերադարձանք։ Մասնակցել եմ շատ քննարկումների տարբեր թեմաներով, և իհարկե, ամեն քննարկման ժամանակ թեյախմությունը պարտադիր էր։ Ուզում եմ աառանձնացնել ընկեր Հասմիկի հետ <<Սովորող-սովորեցնող>> նախագիծը։ Նախագծի ընթացքում գնում էինք նախակրթարաններ և երեխաներին պատմում էինք Հովհաննես Թումանյանի հեքիաթները, մի քիչ խաղեր էինք խաղում, զվարճանում և այլն։ Քանի որ սիրում եմ կերպարվեստը, սիրում եմ նկարել, մասնակցել եմ երկու նախագծերի՝ «Դեմ Դիմաց», «Նկարում ենք Փիրոսմանի»։ Ինչպես նաև «ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը» նախագծի շրջանակներում այցելել ենք «ՀՀ Ազգային ժողով» ։ Տարվա ընթացքում մասնակցել եմ անմոռանալի ճամփորդությունների, որոնցից կնշեմ մի քանիսը (Անակլիան, Ջերմուկը, Գյումրին)։ Այս երեք ճամփորդությունները ամենատպավորիչներն ու ամենահիշվողներն են եղել։ Վերջին ճամփորդությունը Գյումրին էր, ծննդյանս օրը։ Ես այդ ճամփորդությունը կյանքում չեմ մոռանա, որովհետև չեք պատկերացնի՝ ինչ լավ օրեր էին այդ երեք օրերը։ Մի խոսքով, այս տարին ինձ համար և՛ ծանրաբեռնված, և՛ էմոցիաներով լի տարի էր, և հույս ունեմ, որ մյուս տարի ավելի ու ավելի լավ է անցնելու։









Комментариев нет:

Отправить комментарий