среда, 29 апреля 2020 г.

Translation

Երկիրը վերջապես վերականգնեց 1մլն. քառակուսի կմ. օզոնային շերտի անցքը Արկտիկայի վրա։ 🌍


ozone layerԵրկիրը տարբեր միջոցներով վերականգնում է ինքն իրեն ցանկացած վնասաբեր փոփոխություններից, անկախ այն բանից, որ աշխարհը ինքնամեկուսացվել է COVID-19 պատճառով։ Հենց վերջերս գիտնականները գրանցել են այդպիսի մի օրինակ։ Նրանք հաստատում են, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի վերևում գտնվող 1մլն․քառ․կմ․ օզոնային շերտը փակվել է։ Այդ հազվադեպ անցքը գիտնականների կողմից հայտնաբերվել էր մոտ 1 ամիս առաջ։ Անցքը առաջացել է հյուսիսային բևեռում շատ ցածր ջերմաստիճանի պատճառով։ Եթե այդ անցքը օդի հոսանքների հետ շարժվեր դեպի հարավ, այն մեծ սպառնալիք կլիներ մարդկության համար։ 


"Copernicus" մթնոլորտային վերահսկողության ծառայությունը և "Copernicus"-ի կլիմայական փոփոխությունների ծառայությունը հաստատում է, որ հյուսիսային բևեռի վերևում գտնվող անցքը ինքն իրեն վերականգնվել է։ Գործակալությունը նաև բացատրել է դրա պատճառը։ Նախ նրանք նշել են, որ օզոնային շերտի վերականգնումը ոչ մի կապ չունի այն փաստի հետ, որ կորոնավիրուսի մեկուսացման հետ կապված աղտոտվածությունը նվազել է։ Փոխարենը նրանք տալիս են հետևյալ բացատրությունը։ Նրանք հաստատում են, որ դա բևեռային պտույտի պատճառով է։ Բարձրադիր հոսանքները սառը օդ են բերում բևեռային շրջաններ։ 

"Copernicus" ECMWF բացատրում է, որ այս տարվա բևեռային պտույտը շատ հզոր է, ծայրահեղ ցածր ջերմաստիճանով։ Դրա հետևանքը եղան ստրատոսֆերայի ամպերի կուտակումը, որոնք վնասեցին օզոնային շերտը, ռեակցիայի մեջ մտնելով CFC գազերի մեջ։ Պետք է նշել, որ CFC գազերի օգտագործումը մարդկանց կողմից արգելված էր դեռևս 1987թ․-ից։ Մոնրեալի արարողակարգով։ 

Հիմա, երբ բևեռային պտույտը թուլացել է, օզոնային շերտը նորմալացել է բևեռային այդ շրջանում։ "Copernicus" ECMWF-ը կանխագուշակում է, որ պտույտը նորից կստեղծվի, բայց այն այդքան մեծ վնաս չի հասցնի օզոնային շերտին, ինչքան նախորդ անգամ։ Նշում է, որ օզոնային շերտում այդպիսի անցքերը սովորաբար առաջանում են նաև Հարավային բևեռում, Անտարկտիկայի վրա, հատկապես հուլիսից-օգոստոս ժամանակահատվածում, քանի որ ստրատոսֆերան շատ ավելի սառն է այդ ժամանակ։ 

Օզոնային շերտի անցքը Հյուսիսային բևեռի վրա այս անգամ առաջացել էին ուժեղ և հաստատուն բևեռային պտույտների պատճառով և ավելի շատ քիմիկատների կուտակումից քան սովորաբար։ Արդյո՞ք դա կապված է երկրի վրա կլիմայական փոփոխությունների հետ թե ոչ, դեռ քննարկան հարց է։ 

Комментариев нет:

Отправить комментарий