суббота, 2 мая 2020 г.

Իմ ընտանիքը


Ողջույն, հիմա ես ձեզ կծանոթացնեմ իմ ընտանիքի անդամների հետ։ Ընտանիքս բաղկացած է չորս հոգուց՝ ես, եղբայրս, մայրս և հայրս։ Մայրս և հայրս սովորել են Ճարտարագիտական համալսարանում, և այնտեղ էլ նրանք հանդիպել են։ Մայրս ավարտել է Էներգոհամակարգի էկանոմիկա և կառավարում բաժինը, իսկ հայրս՝ Ջերմաէներգետիկայի բաժինը։ Հայրս մասնագիտությամբ էներգետիկ է և ներկա պահին աշխատում է Ատոմակայանում՝ որպես ինժեներ։ Մայրս մասնագիտությամբ տնտեսագետ է։ Բացի այդ մասնագիտությունից տարիներ շարունակ վերապատրաստվել է, ստացել մանկավարժի որակավորում և աշխատել  մեր դպրոցում՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, սակայն հիմա նա աշխատում է Մանկական զարգացման կենտրոնում։ Մայրս էլ է սովորել և ավարտել մեր դպրոցը։ Եղբայրս 3 տարով մեծ է ինձանից և ներկա պահին ծառայում է բանակում։ Ասեմ, որ նա մեր դպրոցի շրջանավարտ է եղել։ Ավարտելով մեր դպրոցը՝ ընդունվել է Հայ-Ռուսական համալսարան, կես տարի սովորել է, և գնացել բանակ։ Եղբայրս ընդունվել է Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը։ Իսկ ես <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի շրջանավարտ եմ։ Ես նույնպես որոշել եմ ընդունվել Հայ-Ռուսական համալսարան և հենց Կիրառական ինֆորմատիկա և մաթեմատիկա բաժինը, քանի որ իմ ապագա մասնագիտությանը  համապատասխան է այդ բաժինը, և փոքրուց էլ սիրել եմ մաթեմատիկան և ցանկացել եմ այդ գծով շարժվել։ 

Комментариев нет:

Отправить комментарий