пятница, 1 июня 2018 г.

Ճամբարային քաղցր օր

 Այսօր ամառային ճամբարի 4-րդ օրն էր: Օրը սկսվեց թխվածք պատրաստելուց, որի ժամանակ մեզ շատ օգնեց Արմիկ Քէշիշեանը: Դրա հետ մեկտեղ մենք պատրաստում էինք Շոկ-Մանժե շոկոլադը, որը իդեպ շատ համեղ ստացվեց: Այս ամենը<<Խարույկ>> նախագծի մարդկանց, մասնակցողներին հյուրասիրության համար էր, այդպես որոշեցինք անակնկալ անել: Այդ նախագիծը վարում էր Եվա Սարգսյանը, բանախոներն էին՝ Մարգարիտա Կարախանյանը և Ֆելիքս Եղիազարյանը: Բնության գրկում խոսեինք, լսեցինք բոլորի կարծիքները համտեսեցինք թխվածքները և երբ վերջացավ հանդիպումը, այդպես էլ վերջացավ մեր ճամբարային օրը:








Комментариев нет:

Отправить комментарий