Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Ողջույն, մի փոքր պատմեմ, թե ոնց է ընթանում իմ ուսումնական շաբաթվա աշխատաժամանակը։ Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերը սկսվում են մաթեմատիկայի պարապմունքով՝ ժամը 11։00-ից 13։00-ը։ Մաթեմատիկայի պարապմունքները շատ լավ են անցնում։ Մնացել է երկու թեմա անցնենք`պրոգրեսիա, կոմբինատորիկա, իսկ երկրաչափության բոլոր թեմաները անցել ենք։ Ասեմ, որ երկրաչափությունը շատ եմ սիրում, քանի որ իմ նկարչության հմտությունները օգնում են ճիշտ պատկերացնել պատկերները և ճիշտ լուծել։ 16։00-ից 17։00-ը իմ անգլերենի պարապմունքն է։ Մինչ անգլերենի պարապմունքը հասցնում եմ զբաղվել իմ սիրած գործով՝ պարում եմ, երգում, նկարում, երաժշտություն եմ լսում․․․։ Պարապում եմ նաև ռուսերեն։ Երեքշաբթի, հինգշաբթի օրերը ռուսերենիս պարապունքներն են՝ 13։00-ից 15։00-ը։ Ծանոթանում եմ դպրոցում կատարվող նախագծերին, ընտրում և կատարում։ Երեկոները զբաղվում եմ ֆիլմեր, սերիալներ դիտելով և համացանցում նորություններ կարդալով։ Կուզեմ նշել իմ ամենասիրած սերիալներից երկուսը, որոնք ամերիկյան են` Flash, Supernatural։ Flash-ի ժանրը` գիտական, ֆանտաստիկա է, իսկ Supernatural-ը `սարսափ, միստերիա։ Ազատ ժամանակ նաև մորաքրոջս աղջկա հետ առցանց դասեր ենք անում, խաղեր ենք կազմակերպում։ Նա հաճախում է մեր կրթահամալիրի քոլեջը։ Նրա հետ միասին ծանոթանում ենք օրվա ռեժիմին, տեսանյութեր ենք պատրաստում։ Ահա և այսպես են ընթանում կարանտինյան օրերը։

Комментариев нет:

Отправить комментарий