четверг, 11 апреля 2019 г.

Դեմ Դիմաց


Ապրիլի 10-ին Հարավային Դպրոց-Պարտեզում տեղի ունեցավ Դեմ Դիմացցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին 4-5-րդցիները: Մենք` 11-րդցի մի քանի սովորողներով ներկա գտնվեցինք ցուցահանդեսին:

Կարծես հեքիաթային աշխարհ լիներ. շուրջս երեխաների աշխատանքներն էին` շատ գեղեցիկ և յուրօրինակ: Երևում էր, որ սովորողները բնության գրկում շատ հաճույքով էին նկարում: Շրջելով և ծանոթանալով ցուցադրված աշխատանքներին՝  հիանում էինք նրանց ստեղծածով:

Դպրոցում մի փոքրիկ սենյակ կար, որտեղ ամեն ինչը շատ յուրահատուկ էր, շատ գեղեցիկ: Այնտեղ նույնպես պատկերված էին սովորողների աշխատանքները, կարծես մի ուրիշ աշխարհ լիներ...

ժամանակ անց մեզ հյուր եկավ հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը: Մենք շատ ջերմ ընդունեցինք նրան և սկսեցինք զրուցել իր հետ: Ասեմ, որ սովորողները շատ ակտիվ մասնակցեցին քննարկմանը և շատ հաճելի էր նրա հետ զրուցելը: Մի փոքր հյուրասիրվեցինք, ջերմ զրուցեցինք և այդպես լավ տրամադրությամբ ավարտեցինք ցուցահանդեսը:


Ֆոտոշարքը՝ http://julisimonyan.blogspot.com/2019/04/blog-post_10.html

Комментариев нет:

Отправить комментарий