Ողջույն, հիմա ես ձեզ կծանոթացնեմ իմ
ընտանիքի անդամների հետ։ Ընտանիքս բաղկացած է չորս հոգուց՝ ես, եղբայրս, մայրս և
հայրս։ Մայրս և հայրս սովորել են Ճարտարագիտական
համալսարանում, և այնտեղ էլ նրանք հանդիպել են։ Մայրս ավարտել է Էներգոհամակարգի
էկանոմիկա և կառավարում բաժինը, իսկ
հայրս՝ Ջերմաէներգետիկայի բաժինը։ Հայրս
մասնագիտությամբ էներգետիկ է և ներկա պահին աշխատում է Ատոմակայանում՝ որպես
ինժեներ։ Մայրս
մասնագիտությամբ տնտեսագետ է։ Բացի
այդ մասնագիտությունից տարիներ շարունակ վերապատրաստվել է, ստացել մանկավարժի որակավորում և աշխատել մեր դպրոցում՝ <<Մխիթար Սեբաստացի>>
կրթահամալիրում, սակայն հիմա նա աշխատում է Մանկական զարգացման կենտրոնում։ Մայրս էլ է սովորել և ավարտել մեր դպրոցը։
Եղբայրս 3 տարով մեծ է ինձանից և ներկա պահին ծառայում է բանակում։ Ասեմ, որ նա
մեր դպրոցի շրջանավարտ է եղել։ Ավարտելով մեր դպրոցը՝ ընդունվել է Հայ-Ռուսական
համալսարան, կես տարի սովորել է, և գնացել բանակ։ Եղբայրս ընդունվել է Կիրառական
մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը։ Իսկ ես <<Մխիթար Սեբաստացի>>
կրթահամալիրի շրջանավարտ եմ։ Ես նույնպես որոշել եմ ընդունվել Հայ-Ռուսական
համալսարան և հենց Կիրառական ինֆորմատիկա և մաթեմատիկա բաժինը, քանի որ իմ ապագա
մասնագիտությանը համապատասխան է այդ
բաժինը, և փոքրուց էլ սիրել եմ մաթեմատիկան և ցանկացել եմ այդ գծով շարժվել։
Комментариев нет:
Отправить комментарий