пятница, 15 мая 2020 г.

Կրթահամալիրի հրաշալիքը

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Ուրախ եմ, որ այսքան տարի սեբաստացի եմ եղել։ Դպրոցը իմ կյանքի մի մասն է կազմել ու կազմում, քանի որ այնտեղ եմ ապրել ու մեծացել, կրթություն ստացել։ Դպրոցիս հետ կապված շատ-շատ հիշողություններ  ունեմ, որոնք համոզված եմ՝ միշտ կհիշեմ, և միշտ կմնան իմ սրտում։ Ինձ համար դպրոցը իմ հրաշալիքն է՝ իր առավելություններով, իր ամեն ինչով։ Ճիշտ է, կարող է կրկնվեմ, բայց կառանձնացնեմ իմ ամենասիրելի հատվածը՝ մարմարյա սրահը։ Նախ ասեմ, որ շատ գեղեցիկ սրահ է, ամբողջը մարմարյա է։ Սովորողները հաճախ են հավաքվում այնտեղ, երաժշտություն միացնում և զվարճանում։ Սիրում եմ այդ միջավայրը, երբ ընկերներիս հետ այնտեղ ենք լինում, միասին խաղեր ենք կազմակերպում և մի լաա՜վ զվարճանում։ Նաև շատ եմ սիրում առավոտյան պարապմունքները, երբ հոգնած գալիս ես դպրոց, թարմանում, տրամադրությունդ բարձրանում, և այդքանից հետո մեծ հաճույքով  դասի անցնում։ Բա՜ մեդիաուրբաթները․․․ Ամեն շաբաթվա  ուրբաթ օրը մեզ մոտ մեդիաուրբաթ է։ Մեդիաուրբաթի ժամանակ մեր բոլոր դպրոցների ուսուցիչները, ուսուցչուհիները, նախակրթարանի երեխաները և սովորողները հավաքվում են մարմարյա սրահում, և սկսվում է մի մեծ համերգ, փառատոն։ Փառատոնի ժամանակ և՛ արտասանում ենք, և՛ երգում, և՛ պարում։ Կնշեմ ևս մի  հրաշալիք՝ քո ընտրության հնարավորությունը։ Հնարավորություն է տրվում ընտրել քեզ հետաքրքրող առարկաները, լեզուները։ Լեզուների հարցում շատ մեծ առավելություն ունես․ կարող ես ծանոթանալ մի շարք լեզուների՝ անգլերենռուսերեն, վրացերենիսպաներենիտալերենգերմաներենֆրանսերեն և պարսկերենի հետ: Առարկաների դեպքում դու կարող ես ընտրել շատ զբաղմունքներ, որոնք քեզ կարող են օգնել ապագա մասնագիտության ընտրությանը  (լուսանկարչություն, թատրոն, ազգային երգ ու պար, նկարչություն՝գունանկար, գծանկար, քանդակագործություն, ոսկերչություն, և այլն)։ Եվ կուզեմ ևս մեկ հրաշալիք նշել՝ ֆիզկուլտուրան, երբ դու ինքդ ես ընտրում, որ սպորտով զբաղվել՝ թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, գիմնաստիկա, սուսերամարտ, հրաձգություն, նետաձգություն, հեծանվասպորտ․․․): Շատ հրաշալիքների մասին խոսեցի, բայց մեկ է, իմ ամենասիրելին մարմարյա սրահն է՝ իր պարերով, երգերով, մեր ընկերներով ու մարդկանցով՝ սովորողներով ու ուսուցիչներով, չմոռանանք մեր հյուրերին։ 


Комментариев нет:

Отправить комментарий